482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները քննարկում են մարտյան իրադարձությունների հետաքննման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը
11:25
11 Հունիսի 2008

 ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի քննարկել են Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել 265 մարդ։

Ինչպես տեղեկացրել է հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողներից մեկը՝ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, համապատասխան առաջարկն ինքը ներկայացրել էր դեռևս մարտի 24-ին՝ ԵԽԽՎ-ի կողմից նման նախաձեռնության հրապարակումից շատ ավելի շուտ։

«Առաջարկվում է ստեղծել նման հանձնաժողով, որը անկախ հետաքննություն կանցկացնի և կներկայացնի իր եզրակացությունները մինչև հոկտեմբերի 25-ը։ Հանձնաժողովը կվերականգնի իրադարձությունների ընթացքը, կբացահայտի ողբերգության պատճառները, ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը, կճշտի զոհվածների մահվան հանգամանքները, կներկայացնի նման իրադարձությունների կրկնումը բացառող առաջարկություններ», - ասել է Դալլաքյանը։

Նրա խոսքերով, հանձնաժողովը հետաքննության անցկացման ընթացքում իրավունք կունենա անհրաժեշտ բոլոր տեղեկատվության համար դիմել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններին, աշխատանքներին ներգրավել փորձագետների, այդ թվում՝ նաև օտարերկրյա փորձագետների, այցելել ձերբակալվածներին և կալանավորվածներին։

«Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար կներգրավվեն նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և արտախորհրդարանական այլ ուժեր, որոնք կկարողանան անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցել նիստերին», - տեղեկացրել է պատգամավորը՝ նշելով, որ այդ ուժերի ներկայացուցիչները կունենան հանձնաժողովի անդամների բոլոր լիազորությունները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

Ինչպես ասել է Դալլաքյանը, խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում, որպես անդամներ, կներգրավվեն բացառապես խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ։ Նախաձեռնության հեղինակի խոսքերով, հանձնաժողովի կազմում կլինեն 11 անդամներ՝ երկուական՝ խորհրադարանական խմբակցություններից և մեկական՝ խմբակցությունների կազմում չընդգրկված  պատգամավորներ։

Պատգամավորը պարզաբանել է, որ այս ամենը թույլ կտա ապահովել խորհրդարանական խմբակցությունների իրավունքների հավասարությունը։ Դալլաքյանի տվյալներով, խմբակցությունների անդամների քանակի համաձայն հանձնաժողովում տեղերի տեղաբաշխման դեպքում իշխող 64 պատգամավորների միջոցով ներկայացված Հանրապետական կուսակցությունը հանձնաժողովում  կստանար շուրջ հինգ տեղ, մինչդեռ  միայն յոթ մանդատ ունեցող «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը կստանար 0,5 տեղ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։