486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռոդիոն Շչեդրինը և Մայա Պլիսեցկայան Հայաստանն իրենց կյանքի մասնիկն են համարում
10:48
11 Հունիսի 2008

 Մեծանուն ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը և նրա տիկին, լեգենդար բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան Հայաստանն իրենց կյանքի մասնիկն են համարում, որի հետ ջերմ հիշողություններ են կապված։

Շչեդրինինը, Պլիսեցկայան և աշխարհահռչակ երաժիշտ Դավիդ Գերինգասինը Հայաստան են ժամանել՝ հունիսի 11-14-ը «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակում Շչեդրինյան օրերին մասնակցելու նպատակով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեքշաբթի Երևանում ունեցած հանդիպման ժամանակ  նրանք նշել են, որ Հայաստանի նկատմամբ խորն ու անկեղծ զգացմունքներ են տածում։

Շչեդրինն ու Պլիսեցկայան մեծ բավականությամբ են խոսել հայաստանյան իրենց տպավորությունների մասին և սիրով են հիշել իրենց վաղեմի ընկերներ Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին՝ նշելով, որ հիացած են Երևանում Առնո Բաբաջանյանի հուշարձանով: Կոմպոզիտորը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի մեծ ուշադրությունը մշակույթի նկատմամբ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ մշակույթը հզոր գործիք է՝ փոքր Հայաստանը աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու և ճանաչելի դարձնելու առումով:

Ողջունելով մշակույթի անվանի գործիչներին՝ ՀՀ նախագահը նշել է, որ  նրանք իրենց բացառիկ տաղանդի շնորհիվ Հայաստանում մեծ ժողովրդականություն են վայելում։

Սերժ Սարգսյանը Շչեդրինյան օրերը համարել է Հայաստանի երաժշտական կյանքում մեծ իրադարձություն՝  նշելով, որ այն  հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն կտա ևս մեկ անգամ հաղորդակից լինել մեծանուն կոմպոզիտորի գործերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։