482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Արդյունաբերական նպատակներով Հայաստանում անհրաժեշտ է արգելել անտառահատումները. բնապահպանության նախարարություն
19:11
10 Հունիսի 2008

ՀՀ օրենսդրությունից անհրաժեշտ է հանել արդյունաբերական անտառահատումների մասին դրույթը, կարծում է ՀՀ բնապահպանության նախարարության բնական ռեսուրսների կառավարման և աղքատության կրճատման գրասենյակի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը։

«Հայաստանի անտառները չունեն որակ և արտադրողականություն, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական նպատակներով փայտի օգտագործման համար», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ սանիտարական ծառահատման թույլտվություն տրամադրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։

«Հուսով եմ, որ շատ շուտով բնապահպանության նախարարության և «Հայանտառի» ջանքերով մենք աստիճանաբար կհասնենք նրան, որ ծառերը Հայաստանում  կթույլատրվի հատել միայն սանիտարական նպատակներով», - ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում գոյություն ունի ոչ միայն ապօրինի անտառահատման վերահսկողության միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում է փոխվարչապետը, այլ նաև տարածաշրջանում միակ ապօրինի հատումների մոնիտորինգի կենտրոն։

Մարտիրոսյանի խոսքերով, բնապահպանության նախարարության կարևորագույն խնդիրը ոչ միայն նոր ծառերի տնկումն է, այլ նաև գոյություն ունեցող անտառածածկերի պահպանումը։

ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, հանրապետության անտառային ֆոնդը կազմում է 463 հազ. հա, որից շուրջ 9 տոկոսը կամ 273 հազ. հա կազմում է անտառածածկը։ 20-րդ դարում Հայաստանի անտառները կրկնակի անգամ ենթարկվել են խոշորագույն հատումների՝ 1930-50 թթ՝ արդյունաբերական նպատակներով և 1992-95 թթ.՝ կապված էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման հետ։

Փորձագետների տվյալներով՝ յուրաքանչյուր տարի Հայաստանում ապօրինի հատվում է շուրջ 8 հազ. հա անտառ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։