486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
«Riga Piano Duo» լատվիական հայտնի դուետի համերգը տեղի կունենա հունիսի 12-ին՝ Երևանում
17:03
10 Հունիսի 2008

Րաֆֆի Խարաջանյանի և Նորա Նովիկի «Riga Piano Duo» լատվիական հայտնի դաշնամուրային դուետի համերգը տեղի կունենա հունիսի 12-ին՝ Պետական ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրայնի անվ. Մեծ համերգասրահում՝ «Դեպի Երկիր» փառատոնի շրջանակներում։

Ինչպես երեքշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում, տեղեկացրեց դաշնակահար Րաֆֆի Խարաջանյանը, համերգը նվիրվում է դուետի ստեղծման 40-ամյակին, ինչպես նաև իր հոր՝ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, հայտնի դիրիժոր Իսպիր Խարաջանյանի 100-ամյակին։

«Այս տարին շատ լուրջ է մեզ համար։ Նվագել դուետով 40 տարի ոչ բոլորին է հաջողվում», - ասաց Խարաջանյանը։

Համերգային ծրագիրը բաղկացած է երկու բաժնից։ Առաջին բաժնում «Riga Piano Duo»-ի կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալան Հովհաննեսի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։

Երկրորդ բաժնում հայ երաժշտասերները կարող են ունկնդրել ամերիկացի կոմպոզիտորներ Ջոն Քեյջի և Ջորջ Գերշվինի, Ֆրանսիայից Կամիլ Սեն-Սանսի և չեխ կոմպոզիտոր Անտոնինա Դվորժակի ստեղծագործությունները։

Խոսելով «Ցնցել հանդիսատեսին զգացմունքայնորեն» իր նշանաբանի մասին՝ Խարաջանյանը նշեց, որ հայ ունկնդիրների համար ևս դուետը պատրաստել է «պայթուցիկ»։ «Մի ողջ բաժին մենք հպարտությամբ նվագելու ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Մեր համերգացանկը հարուստ է իմ հայրենակիցների աշխատանքներով», - ավելացրեց նա։

Միաժամանակ երաժիշտն ավելացրեց, որ հայ հանդիսատեսը տարբերվում է զգացմունքայնությամբ և ըմբռնմամբ։

Խարաջանյանի խոսքերով, դաշնամուրային դուետը կարելի է անվանել փոքր նվագախումբ։ «Երկու դաշնամուր բեմի վրա՝ արդեն երկխոսություն է, մեր ելույթների ժամանակ իմ և Նորայի միջև ակտիվ երկխոսություն է ընթանում», - ասաց նա։

Միաժամանակ երաժիշտը հայտնեց, որ իրենք գործընկերոջ հետ բնավորությամբ շատ տարբեր մարդիկ են։ «Ես ավելի իմպուլսիվ եմ, զգացմունքային, Նորան՝ ավելի հանգիստ  մարդ է, և մենք լավ լրացնում ենք միմյանց», - ավելացրեց նա։

Նորա Նովիկն իր հերթին նշեց, որ «Riga Piano Duo»-ի համերգացանկը շատ լայն է։ «Մինչև վերջերս կարծիք կար, որ դաշնամուրային դուետների համար ստեղծագործություններ գրեթե չկան։ Սակայն մենք սկսեցինք հետաքրքրվել այդ հարցով և մեզ համար հավաքեցինք լայն համերգացանկ», -  ավելացրեց նա։

«Riga Piano Duo»-ի գոյության տարիների ընթացքում դուետի երաժիշտներն ունեցել են ավելի քան հարյուր մենահամերգներ՝ բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Գերմանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Դանիայում, Ռուսաստանում, Հունգարիայում։ Դուետի համերգացանկի մեջ կան այնպիսի հռչակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Բախը, Մոցարտը, Բերգմանը, Քեյջը։

«Riga Piano Duo» դաշնամուրային դուետը ամեն տարի մասնակցում է հայտնի երաժշտական փառատոնների, այդ թվում նաև «Վարշավայի աշուն», «Լենինգրադի գարուն», «Զագրեբի բիենալե», Վիլնյուսի «Հայդնի»  փառատոններին։

1995 թ.-ին Րաֆֆի Խարաջանյանն ու Նորա Նովիկն արժանացել են Լավտիայի «Վաստակավոր արտիստ» կոչմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: