486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով
15:50
10 Հունիսի 2008

Հայտնի ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։

Ինչպես երեքշաբթի հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Շչեդրինին մեդալը հանձնելիս, այն շնորհվել է մշակույթի զարգացման գործում հատուկ ավանդ ունենալու համար։

«Ոսկե մեդալը ցույց  է տալիս հայ ժողովրդի՝ համաշխարհային մշակույթին նվիրած Ձեր արվեստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը»,- ասաց Պողոսյանը։

Շեդրինն իր հերթին նշեց, որ Հայաստանն իր համար չափազանց հարազատ երկիր է։ «Իմ կյանքն անթիվ անգամներ խաչվել է Հայաստանի և հայ մշակույթի գործիչների հետ, որոնք մեծ հետք են թողել։ Ինձ նաև չափազանց հուզել էր հրավերը Երևան՝ մասնակցելու «21-ի հեռանակարներ» երաժշտական միջազգային փառատոնին, և Շչեդրինի օրերի անցկացումը»,- ասաց նա։

«Քսանմեկի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հունիսի 11-14-ը Երևանում կանցկացվեն «Ռոդիոն Շչեդրինի օրերը»։

Ռոդիոն Շեդրինը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ռուս կոմպոզիտոր է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է «Հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակի համար» շքնաշանով։ Բալետի հայտնի պարուհի Մայա Պլիսեցկայայի ամուսինն է։ Եղել է Ռուսաստանի Դաշնության Կոմպոզիտորների միության նախագահ 1973-1990 թվակններին։

Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ կոմպոզիցիայի դասեր առնելով Յու.Ա.Շապորինի, իսկ դաշանամուրային դասեր՝ Յա.Վ.Ֆլիերի մոտ։ Նրան և Պլիսեցկայային հատուկ վաստակի համար բացառության կարգով տրամադրվել է Լիտվայի Հանրապետության քաղաքացիություն։

Շչեդրինը տարբեր ժանրերի երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է։ Մասնավորապես, նա է ստեղծել «Հրեղեն ձի», «Կարմեն-սյուիտա», «Աննա Կարենինա», «Ճայը», «Շնիկով տիկինը» «Հիացած թափառականը» բալետները,նրա օպրենաների թվում կարելի է նշել «Ոչ միայն սեր», «Մեռյալ հոգիներ», «Լոլիտա», «Բոյարուհի Մորոզովա» օպերաները։

Նրա գործերի թվում պետք է նշել «Լենինը ժողովրդական սրտում» օրատորիան, իսկ նվագախբի համար կոնցերտներից՝ «Չարաճճի չաստուշկաներն» ու «Զանգերը»։

Շչեդրինը գրել է նաև դաշնամուրի համար կոնցերտներ, երգեր, պրելյուդիաներ ու ֆուգաներ դաշնամուրի համար, ինչպես նաև «Նինան և 12 ամիսները» մյուզիքլը, որը բերադրվել է Ճապոնիայում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։