478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոդիոն Շչեդրինի օրերը» Երևանի «Քսանմեկի հեռանկարներ» երաժշտական փառատոնի գագաթնակետը կդառնա
15:11
10 Հունիսի 2008

«Ռոդիոն Շչեդրինի օրերը», որոնք կանցկացվեն հունիսի 11-14-ը Երևանում, կդառնան Երևանում «Քսանմեկի հեռանկարներ» երաժշտական փառատոնի գագաթնակետը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը։

Նա նշեց, որ փառատոնի շրջանակներում Հայաստանում արդեն ելույթ են ունեցել Յուրի Բաշմետը, Քշիշտոֆոր Պենդերեցկին, «Մոսկվայի մենակատարները», Վիեննայի տղաների երգչախումբը, «Քրոնոս» քառյակը, «Տոկիո» լարային քառյակը, Բորոդինի անվան քառյակը և ուրիշներ։

«Շեդրինի օրերը փառատոնի գագաթնակետը կդառնա, քանի որ մենք շեշտը դրել ենք ոչ միայն հայտնի կոմպոզիտորներին, այլև՝ կենդանի դասականներին հրավիրելու վրա։ Ես ուրախ եմ, որ Շեդրինի հզոր երաժշտությունը կհնչի հայ հանդիսատեսի համար»,- ասաց Ռոստոմյանը։

Շեդրինի օրերի շրջանակներում Հայաստան է ժամանել հենց ինքը՝ կոմպոզիտորը՝ կնոջ՝ Մայա Պլիսեցկայայի հետ։

Նախատեսված է հինգ համերգ, որոնցից առաջինը կկայանա հունիսի 11-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Համերգային ծրագրում ընդգրկված են Շչեդրինի հետևյալ ստեղծագործությունները՝ Ռոմանտիկ դուետներ. 7 պիես դաշնամուրի համար չորս ձեռքով, «Տերցետ դաշնամուրի համար, ջութակներ և թավջութակներ», «Դուետներ սոլո ջութակի համար», «Բալալայկա» սոլո ջութակի համար, «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար», «Երեք ուրախ պիես՝ եռյակի համար»։ Երեկույթին մասնակցելու են Նիկիտա Բորիսոգլեբսկին (ջութակ), Դավիթ Գերինգասը (թավջութակ), Եկատերինա  Մեչետինա (թավջութակ), Ռոդիոն Շչեդրին (դաշնամուր)։

Հայ հանդիսատեսը կկարողանա ունկնդրել նաև «Համլետը»՝ բալլադ թավջութակահարների համույթի համար (դիրիժոր Դավիթ Գերինգաս), ինչպես նաև «Տպավորիչ հրեշտակը»՝ «Հովեր» երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սոնա Հովհաննսիայան)։

Շեդրինի օրերի շրջանակներում ելույթ կունենան այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Նիկիտա Բորիսոգլեբսկին (ջութակ), Եկատերինա Մեչետինան (դաշնամուր), Դավիթ Գերինգասը (թավջութակ), ինչպես նաև «Սերենադ» կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան։

Ա.Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հունիսի 14-ին կայանալիք եզրափակիչ համերգի շրջանակներում կհնչեն «Չարաճճի չաստուշկաներ», «Կոնցերտ No. 1 սիմֆոնիկ նվագախմբի համար», «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի», Կարմեն-Սյուիտ (Բիզե-Շչեդրին)՝ մեծ լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար։ Համերգին մասնակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Դավիթ Գերինգասի ղեկավարությամբ։

«21-ի հեռանկարները» իններորդ միջազգային երաժշտական փառատոնը տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: