478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ընդդիմության լիազորություններն ընդլայնող օրինագիծը
13:52
10 Հունիսի 2008

ՀՀ խորհրդարանը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Կանոնակարգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը նախատեսում է խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնում։

«Օրինագծի նպատակն է խորհրդարանական ընդդիմության դերի առավել հստակ ամրագրումը, նրա կառուցվածքայնության և պատասխանատվության բարձրացումը»,- Ազգային ժողովում ասաց Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով, առաջին հերթին փոփոխությունների փաթեթը տալիս է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության սահմանումը, որը համարվում է այդպիսին, եթե այն ներկայացված չէ կառավարությունում և նրա ղեկավարը կրկին ձևավորված խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարում է խմբակցության ընդդիմադիր ուղղվածության մասին։

Փոփոխությունների երկրորդ կարևորագույն պահը, ինչպես նշեց Հարությունյանը,  խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոնների բաշխման սկզբունքն է։ Նա նշեց, որ այժմ պաշտոնների բաշխման ժամանակ որոշիչ դեր է խաղում խորհրդարանական մեծամասնությունը։

«Սակայն ընդդիմության համար ևս պետք է պաշտոններ երաշխավորել», - ասաց Հարությունյանը։

Բացի այդ, փոփոխությունների նախագծի համաձայն, խորհրդարանական ընդդիմությունը իրավունք է ստանում խորհրդարանի քառօրյա նստաշրջանի երկրորդ օրը արտահերթ քննարկման ներկայացնել մեկ հարց։

Հարությունյանը հիշեցրեց, որ գործող կանոնակարգի համաձայն, արտահերթ կարգով հարցի քննարկման համար պահանջվում էր պատգամավորների մեկ երրորդի ստորագրահավաք։

Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունն առաջնահերթ իրավունք է ստանում՝ հարցեր տալ կառավարության անդամներին կառավարական ժամի ընթացքում։

Հանձնաժողովի նախագահի խոսքերով, փոփոխությունների փաթեթը հիմնվում է մի շարք հիմնական սկզբունքների վրա։ Մասնավորապես, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ խորհրդարանն արտացոլում է հասարակության բազմաշերտությունը, շեշտը դրվում է խորհրդարանական ընդդիմության դերի կառուցվածքայնության և պատասխանատվության վրա և երաշխավորվում է ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ որպես ժողովրդավարության իրավական տարր։

Հարությունյանն ասաց, որ Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունն ու լրացումը կապահովեն խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացումը, բարենպաստ պայմանների կստեղծեն՝ նրա գործունեության համար։

Սակայն «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, եր Կանոնակարգում փոփոխություններ կատարելը լիարժեք լուծում չի տալիս խնդիրներին, այլ ընդամենը՝ մասնակի։

«Տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանական մեծամասնությունն իր սրտից կտրում և ընդդիմությանն է տալիս իր լիազորությունների մի մասը»,- նշեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: