484.1
+0.93
580.1
+3.63
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հուլիսի 11-ին կորոշվի, թե ով է ներկայացնելու Հայաստանը մանկական Եվրատեսիլ-2008-ին
10:33
10 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մինչև հուլիսի 11-ն արդեն հստակ կլինի, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Eurovision Junior - 2008» մանկական միջազգային երգի մրցույթին, որը տեղի կունենա Կիպրոսի Լեմոսոս քաղաքում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Դիանա Մնացականյանը։

«Մանկական Եվրատեսիլի մասնակցի ընտրությունը հրապարակային է լինելու, բոլոր ցանկացողները կկարողանան ծանոթանալ թեկնածու-երգերի հետ»,- ասաց նա։

Մնացականյանի խոսքով, ՀՀՀ գեղարվեստական խորհուրդն արդեն ստացել է մրցույթի մասնակցության 200 հայտ։ «Մենք փորձում ենք գտնել թե լավ երգեր, թե լավ կատարողներ»,- ասաց նա։

Մնացականյանը նշեց, որ հունիսի վերջին ՀՀՀ գեղարվեստական խորհուրդը և «Էմմի Բի» պրոդյուսերական կենտրոնն անցկացնելու են նախըտրական փուլ, որի արդյունքում մոտ 60 երգ անցնելու է երկրորդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի սկզբին։

«Երկրորդ փուլի արդյունքներով ընտրված երգը, որը Հայաստանը կներկայացնի մանկական Եվրատեսիլում, կհնչի հուլիսի 11-ին՝ հեռուստատեսային շոուի ընթացքում»,- տեղեկացրեց նա։

2007թ. Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Eurovision Junior մանկական երաժշտական մրցույթին։ Անցյալ տարի դեկտեմբերին Նիդեռլանդներում՝ Ռոտերդամ քաղաքում, Հայաստանը ներկայացնող «Արևիկ» մանկական համույթը գրավեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը»--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը: