484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը մտավորականության հետ քննարկել է Հանրային խորհրդի ձևավորման գործընացը
18:27
09 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի մի խումբ ճանաչված մտավորականների ու հասարակական գործիչների հետ քննարկել է Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին նախագահի լրատվական ծառայությունից:

«Ես  բազմիցս ասել եմ, և հիմա էլ այն համոզմունքին եմ, որ մենք պարտավոր ենք համախմբել մեր հասարակության բոլոր ուժերին, որպեսզի կարողանանք նրանց ջանքերն ուղղել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը, իսկ որ այդպիսի խնդիրները բազմաթիվ են, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում»,- ասաց Սարգսյանը։

Պետության ղեկավարն ասաց, որ անկեղծորեն հավատում է համախմբմանը։ «Բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա, գոյություն ունի, որովհետև որևէ մի ընտրության ժամանակ հարյուր  տոկոս քվե որևէ կուսակցություն, կամ որևէ անհատ չի ստանում, և բնականաբար, հասարակության մեջ մնում են ուժեր, մնում են անհատներ, ովքեր նախ դժգոհ են լինում, և երկրորդ` չեն կարևորում ուրիշների հետ միասին լծվել երկրի առջև ծառացած խնդիրներին»,- ասաց պետության ղեկավարը։
 
Նրա խոսքով, ճիշտ չէ այն պնդումը, թե խորհրդարանի առկայության դեպքում, Հանրային խորհուրդը պետք չէ:

«Ես կարծում եմ, որ մենք պիտք է կարողանանք հասնել նրան, որ հանրությունը, մարդիկ, անհատները ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերով կարողանան մասնակցել իրենց հուզող հարցերի քննարկմանը, մասնակցել այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են երկիրն առաջ մղելու համար»,- նշեց նախագահը:

Սերժ Սարգսյանը որոշակի ոգևորվածություն է ապրել այն հանգամանքից, որ Հանրային խորհուրդ ստեղծելու մասին իր առաջարկը մեծ արձագանք է ստացել, նույնիսկ կանոնադրությունների նախագծեր թեկնածուներ են առաջադրվել։ «Բայց կարծում եմ, այստեղ մենք պետք է չշտապենք և կարծում եմ, դուք ձեր հեղինակությամբ կարող եք այնպես անել, որպեսզի այս Խորհրդի ձևավորումը չդառնա մի չինովնիկական գործընթաց»,- ասաց նախագահը:

Նա ներկաներին խնդրել է օգտագործել իրենց հեղինակությունը և գիտելիքները, հուշել, թե ինչպես պետք է ձևավորել Հանրային խորհուրդը, որպեսզի այն չդառնա հերթական մի միջոցառում, որպեսզի այն  չդառնա պետական հիմնարկի նմանվող կառույց, որպեսզի, իրոք, այդտեղ քննարկումներ լինեն, անկեղծ քննարկումներ, որպեսզի այդտեղ գաղափարներ ծնվեն, որպեսզի դա դառնա մի լրացուցիչ խողովակ` իրավիճակը պատկերացնելու և միջոցներ ձեռնարկելու համար:

Հանդիպման մասնակիցները շահագրգիռ քննարկման ընթացքում ներկայացրել են ստեղծվելիք հասարակական մարմնի գործունեության, աշխատանքների կազմակերպման վերաբերյալ իրենց նկատառումներն ու տեսակետները:

Նրանք ողջունել են նախագահի նախաձեռնությունը և Հանրային խորհուրդը դիտել բաց և կառուցողական երկխոսության, հանրության խնդիրներն իշխանության ամենաբարձր մարմիններին հասցնելու մեխանիզմ:

 Ներկաները համակարծիք են եղել, որ Հանրային խորհուրդը պետք է իր մեջ ներառի հասարակության ամենալայն շերտերը, դառնա առաջարկների, գաղափարների գեներացման տեղ, լինի մի ամբիոն, հրապարակ, որը հնարավորություն է տալու վեր հանել կարծիքներ, քննարկել հասարակությանը հուզող հարցերը, տալ առաջարկություններ:

Հանրապետության նախագահը նման քննարկումն իր համար օգտակար է համարել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացը շարունակել:

Հայաստանի Հանրային խորհրդի իրավասությունների մեջ են մտնելու բոլոր պետական կարևորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների,  ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։ Խրոհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ։

Հայաստանի խորհրդարանում առաջիկայում Հասարակական խորհուրդը ձևավորելու աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում կընդգրկվեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին նախագահական ընտրություններին մասնակցած երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ, մշակույթի, գիտության, սպորտի ներկայացուցիչներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։