484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական ձեռքբերումը բանակցությունների շարունակումն է Մինսկի խմբի շրջանակներում. կուսակցության ղեկավար
16:11
09 Հունիսի 2008

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Սանկտ-Պետերբուրգի հանդիպման հիմնական ձեռքբերումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու վերաբերյալ որոշումն է, երկուշաբթի մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը։

Ուրբաթ Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը։

«Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել բանակցությունները շարունակել Մինսկի խմբի շրջանակներում՝մադրիդյան համաձայանգրի հիման վրա։ Դա շատ կարևոր է՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,- ասաց Քոչարյանը։

Ընդ որում նա նշեց, որ այսօրվա դրությամբ Մինսկի խմբի գլխավոր խնդիրը հատկապես խաղաղության պահպանումն ու Ղարաբաղում պատերազմական գործողությունները չվերսկսելն է։

«Խնդիրն այն է, որ հակամարտության լուծման հարցում որևէ առաջընթաց քայլի սպասելն անիմաստ է, քանի դեռ Ադրբեջանը պնդում է հարցը լուծել իր օգտին՝ հայկական կողմի միակողմանի զիջումների միջոցով կամ ուժային ուղիով»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Սանկտ Պերտերբուրգում արած հայտարությունն այն մասին, որ  Հայաստանը չի գնա որևէ փոխզիջման՝ առանց Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքի։

«Վերջերս, երբ նախագահական ընտրություններից հետո մեզ մոտ ոչ այնքան կայուն ներքաղաքական իրավիճակ էր, նույն Բրայզան խոսում էր հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ լուծելու մասին»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, կարևոր է, որպոսզի Հայաստանը հասկանա, որ թեև հարցի կարգավորումը քաղաքական որոշում է, սակայն մեծ նշանակություն ունի նաև երկրի  ներքաղաքական իրավիճակը և հարցի իրավական հիմքերը։

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն իր հերթին նշեց, որ հանդիպումը ճանաչողական մեծ բնույթ ուներ, քանի որ Հայաստանի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո այն առաջինն էր։

«Կարևոր է այն, որ հանդիպմանը գրանցվել են նախորդ տարիների բանակցային ձեռքբերումները և այն, որ Հայաստանը բանակցություններում մնում է իր նախկին դիրքերին։ Սա խոսում է հայկական դիրքորոշման կայունության և կշռադատվածության մասին»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: