478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի կունենա ռուսալեզու ռադիոհեռարձակման առաջին միջազգային փառատոնը
15:37
09 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում հունիսի 20-22-ը տեղի կունենա ռուսալեզու ռադիոհեռարձակման առաջին միջազգային հումանիտար փառատոնը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչ «Սիթի ՖՄ» ռադիոկայանից, փառատոնին մասնակցելու են ավելի քան 10 ռադիոհեռարձակողներ, որոնք ներկայացնում են Բելառուսը, Վրաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, ինչպես նաև մի շարք արտասահմանյան առաջատար ռադիոհեռարձակողների («Կուլտուրա» հեռուստաալիք, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերություն, «ՌԻԱ Նովոստի», «Գոլոս Ռոսիի» ռադիոկայան) և հիմնադրամների («Արդյունավետ քաղաքականության հիմնադրամ», «Ռուսսկի միր») ներկայացուցիչներ և ՌԴ մամուլի և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալությունը։ Փառատոնին հրավիրված են բոլոր հայ ռադիոհեռարձակողները։

Փառատոնի հիմնական նպատակն է՝ Համագործակցության երկրների միջև մշակութային փոխանակությունը և մշակույթների երկխոսության զարգացումը, մարդասիրական արժեքների քարոզչությունը, միջազգային համագործակցության սոցիալական նշանակության ամրապնդումը։ Փառատոնի շրջանակներում նախատեսված է տեղեկատվական և մեդիա տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերի մշակում և իրականացում, միջտարածաշրջանային նշանակության համատեղ հումանիտար ծրագրերի ստեղծում։ Փառատոնը նախատեսվում է անցկացնել ամեն տարի՝ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներից որևէ մեկում։

Ծրագրում ընդգրկված են՝ համաժողով, մաստեր-կլասեր Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում և «Սիթի ՖՄ» ռադիոկայանի գրասենյակում, մամուլի ասուլիսներ «Սիթի ՖՄ» ռադիոկայանի սրահում։

Համաժողովի երկրորդ՝ եզրափակիչ օրը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում տեղի կունենա փառատոնի ամենամյա անվանակարգերի շնորհանդեսը, ինչպես նաև ռադիոկամուրջ՝ մասնակից ռադիոկայանների հետ։ Փառատոնը ավարտվելու է Հայաստանի պարի պետական համույթի հոբելյանական համերգով։

Փառատոնն անցկացվելու է «ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» հովանու ներքո։

Փառատոնի կազմակերպիչներն են՝ «Սիթի ՖՄ» ռադիոկայանը (Երևան, Հայաստան) և Եվրասիական մեդիա խումբը (Մոսկվա, Ռուսաստան)՝ ՀՀ մշակույթի նախարարության մասնակցությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: