482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիաբժշկական խորհրդի նիստը
13:44
09 Հունիսի 2008

Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) Համակարգող-խորհրդատվական ավիաբժշկական (ՀԽԱԲԽ) խորհրդի քսանվեցերորդ նիստը երկուշաբթի բացվել է Երևանում։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կառույցում գործող «Ավիամեդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Ղազարյանի խոսքերով, 26-րդ նիստը նվիրված է սիրտ-անոթային հիվանդությունների խնդիրներին, ինչը բավականին խնդրահարույց է, հատկապես ամառային անձնակազմի համար։

«Նման հանդիպումները չափազանց արդյունավետ են, քանի որ յուրաքանչյուր պետություն ներկայացնում է իր փորձը, իր կարծիքը՝ այդ բնագավառում արված ուսումնասիրությունների, սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման, օդանավակայաններում առաջին օգնության ցուցաբերման մասին», - ասաց Ղազարյանը։

Նա նաև արդյունավետ անվանեց իր գլխավորած կառույցի համագործակցությունը Միջպետական ավիացիոն կոմիտեի հետ, մասնավորապես, փորձի փոխանակման, բժիշկների վերապատրաստման հարցում։

Ղազարյանն ընդգծեց հայ մասնագետների բարձր մակարդակը՝ ավիացիոն բժշկության բնագավառում։

«Մենք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում լավ բժշկական կենտրոն ունենք, որը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով և ապահովված է բարձրակարգ կադրերով, որոնք պարբերաբար բարձրացնում են իրենց որակավորումը», - ասաց «Ավիամեդ» ՓԲԸ գործադիր տնօրենը։

ՀԽԱԲԽ նախագահ, պրոֆեսոր Վալենտին Վլասովն իր հերթին շատ օգտակար անվանեց արտագնա նիստերը ինչպես այն պետությունների համար, որտեղ դրանք կազմակերպվում են, այնպես էլ ԱՊՀ այլ երկրների հյուրերի համար։

«Նրանց հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ ավիացիոն բժշկության, նրա զարգացման հեռանկարի հետ, այն ձեռքբերումների հետ, որոնք առկա են ավիաբժշկության ուղղության մեջ տվյալ պետությունում, և սպառազինվել դրանցով», - ասաց Վլասովը։

Նա նշեց, որ հինգ օրվա ընթացքում մանրամասն կքննարկվեն մասնագետների առջև ծառացած բոլոր հարցերը, մշակված են որոշակի հանձնարարություններ, որոնք հետագայում ակտիվորեն կիրագործվեն։

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սուրեն Քրմոյանի խոսքերով, ավիացիոն բժշկությունը հեռանկարային ոլորտ է երկրում՝ հաշվի առնելով հանրապետության տրանսպորտային առանձնահատկությունները։ Նա նշեց, որ ՔԱԳՎ-ն և Առողջապահության նախարարությունը ակտիվորեն համագործակցում են, մասնավորապես, նորմատիվ փաստաթղթերի և բժշկասանիտարական կանոնների ստեղծման գործում։

Քրմոյանն ասաց, որ կառավարության որոշմամբ, երկրի գլխավոր օդանավակայաններում ձևավորվել են սանիտարակարանտինային կետեր, որոնք կոչված են կանխել հիվանդությունների միջազգային տարածումը։

Նա նաև ասաց, որ «Ավիամեդ» ՓԲԸ-ն ակտիվ աշխատանք է իրականացնում՝ ամառային անձնակազմի շրջանում մասնագիտական հիվանդությունների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ՝ հայտնելով Հայաստանի պատրաստակամությունը՝ զարգացնել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ։

Մինչև հունիսի 13-ը տևող ՄԱԿ-ի համակարգող-խորհրդատվական ավիաբժշկական (ՀԽԱԲԽ) խորհրդի քսանվեցերորդ նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: