484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ գերիների փոխանակման հարցում
12:37
09 Հունիսի 2008

Հայաստանը հուսով է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ) կաջակցի Ադրբեջանի հետ գերիների փոխանակումը կազմակերպելու հարցում։

«Այս հարցը շոշափվել է շաբաթ օրը Երևանում տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանում  ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսի հանդիպման ընթացքում», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

Փետրվարի 18-ին ՀՀ պետական սահմանի` Նոյեմբերյանի հատվածը խախտելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Արզու Նուրուդդին-օղլի Էյուբովի հայրենադարձման առնչությամբ նախարար Օհանյանն ընդգծել է, որ հայկական կողմը մշտապես պահպանել է հավատարմությունը մարդասիրական սկզբունքներից բխող բարի կամքի դրսևորումներին:

ՀՀ պաշտպանության նախարարը Ռեյնոլդսի ուշադրությունն է հրավիրել ներկայումս հինգ հայերի (չորս քաղաքացիական անձ և մեկ ժամկետային զինծառայող)` ադրբեջանական կողմում գտնվելու, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի և կտտանքների ենթարկելու փաստին։

Օհանյանը նշել է, որ այդ փաստը դժվարացնում է հայկական կողմի դիրքորոշման որաշակիացումը՝ Ադրբեջանի քաղաքացու հայրենադարձման հարցում։

«ՀՀ պաշտպանության նախարաը խնդրել է Ռեյնոլդսի աջակցությունը՝ մեր հայրենակիցների հանդեպ կտտանքները դադարեցնելու և, ապա, նրանց Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացու հետ փոխանակելու հարցում», - նշեց Շահսուվարյանը։

Նորադուզի և Գավառի չորս բնակիչներ՝ Վանիկ Զմբոյանը, Արտեմ Զոհրաբյանը, Կարեն Թորոսյանն ու Աղասի Ենոքյանը ապրիլի 28-ին ուղևորվել են Խաչիկ գյուղ, որի տարածքում գտնվում է այն զորամասը, որտեղ ծառայում է իրենց ընկերը։ Հետդարձի ճանապարհին նրանք մորովել են և, հավանաբար, անցել Նախիջևանի տարածք։

Ադրբեջանական կողմը մերժում է վերադարձնել Հայաստանի քաղաքացիներին՝ պնդելով, որ այդ անձինք խոստովանել են, որ ուղարկվել են Ադրբեջանի տարածք՝ դիվերսիոն գործունեության համար։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։