477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների ձևաչափի փոփոխություն չի սպասվում. քաղաքագետ
17:40
06 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների ձևաչափը չի փոխվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Սանկտ-Պետեբուրգում կայացած այսօրվա  հանդիպումից հետո, կարծում է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ես չեմ տեսնում՝ ինչն է փոխվել երկու երկրներում, որպեսզի հնարավոր լիներ փոխել բանակցությունների ձևաչափը»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետը։

Նրա խոսքեորվ, բանակցություններում իրական առաջընթաց կարող է լինել միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանում ինչ-որ բան փոխվի։

«Եթե չլիներ արտաքին աշխարհը, չէին լինի բանակցությունները։ Այն պայմանները, որոնք ստիպում են մեզ տեսք ընդունել, թե մենք բանակցություններ ենք վարում և ինչ-որ բան ենք քննարկում, ստեղծվում են դրսից»,- ասաց քաղաքագետը։

Ընդ որում նա նշեց, որ Հայաստանի համար մի շարք իրական հարցեր կան, որոնք անհրաժեշտ է քննարկել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների նախագահների հետ, մասնավորապես, երկաթուղիներին, կապին վերաբերող հարցերը։

Սանկտ Պետերբուրգում ուրբաթ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը։

Հանդիպման ընթացքում նախագահները ծանոթացել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կողմերի դիրքորոշմանը և հանձնարարել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: