484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունների համար նպատակահարմար կլինի թույլ տալ հունիսի 20-ի ընդդիմության հանրահավաքը. քաղաքագետ
16:44
06 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ իշխանությունների համար նպատակահարմար կլիներ թույլ տալ, որպեսզի հունիսի 20-ին ընդդիմությունը հանրահավաք անցկացնի, կարծում է քաղաքագետ, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ընդդիմությունը մտադիր է հունիսի 20-ին հանրահավաք անցկացնել  Ազատության հրապարակում՝ նվիրված երկրում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևին։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։ Իսկ Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։

«Զանգվածային սոցիալական դժգոհությունը Հայաստանում սպառված չէ։ Այն այժմ էլ կա և դեռ երկար ժամանակ կպահպանվի»,- ասաց Իսկանդարյանը ուրբաթ՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, եթե Եվրոպայում և ԱՄՆ-ում որոշակի ուղիներ կան՝ այդ դժգոհությունն արտահայտելու համար, ապա Հայաստանում դա արվել է միայն ընտրությունից ընտրություն։

«Նախագահական ընտրություններից հետո նման ուղի դարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այժմ այդ աշխատող քաղաքական ուղին գործում է։ Հունիսի 20-ին կտեսնենք, թե որքանով է այդ ուղին ուժեղացել կամ թուլացել»,- ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ փետրվարի 19-ից կամ մարտի 1-ից Հայստանում սկսված գործընթացը դեռ չի ավարտվել։

«Ամռանն, ամենայն հավանականությամբ, քաղաքական կյանքում որոշակի ընդմիջում է սպասվում, բայց ներկայումս կա որոշակի անավարտ իրականություն, սպասվում են իրադարձություններ, որոնք նշանակություն ունեն ներքաղաքական իրականության համար՝ ԵԽԽՎ հայտարարությունը, ընդդիմության սպասվելիք հանրահավաքը»,- ասաց քաղաքագետը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: