483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում և Բաքվում կառուցողական են համարում Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը
16:19
06 Հունիսի 2008

Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը, ուրբաթ հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Հանդիպման ավարտին երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը երկու նախագահների հանդիպումը գնահատել են որպես կառուցողական՝ թեև այն ճանաչողական բնույթ ուներ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերով, նախագահները ծանոթացել եմ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կողմերի դիրքորոշումներին և արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Մամեդյարովն իր հերթին տեղեկացրեց, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան։ «Մենք պետք է մտածենք, թե ինչպես  մոտեցնենք կողմերի դիրքորոշումները»,- ասաց Մամեդյարովը՝ ավելացնելով, որ այցի ժամկետները ճշտվում է։

Դրա հետ մեկտեղ երկու երկրների արտգործնախարարները նշեցին, որ մադրիդյան առաջարկությունները հանդիպանը չեն քննարկվել, քանի որ այդ առաջարկությունների վերաբերյալ կողմերը հավելյալ քննարկման կարիք ունեցող   մոտեցումներ ունեն։

2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում քննարկման են ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բազային սկզբունքները։ Համանախագահները «մադրիդյան առաջարկությունը» արդարացի ու հավասարակշռված են համարում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը հրաժարվում է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը այլ միջազգային ատյաններ տեղափոխելու նախաձեռնությունից և բանակցային գործընթացի ապագան տեսնում է ԵԱՀԿ ձևաչափում, Մամեդյարովը նշեց, որ Մինսկի ձևաչափը գոյություն ունի և շարունակություն է ունենալու։

Նալբանդյանն իր հերթին ավելացրեց, որ բանակցային գործընթացը շարունակվում  է, և Սարգսյանի ու Ալիևի առաջին հանդիպումը չի նշանակում, թե գործընթացը  զրոյից է սկսվում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, իրենց հերթին, նույնպես դրական գնահատեցին երկու նախագահների առաջին բանակցությունները։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հանդիպումը հաջողված և ճանաչողական համարեց՝ ընդգծելով բանակցային գործընթացը շարունակելու՝ կողմերի պատրաստակամությունը։

Համանախագահները նշեցին, որ պատրաստ են ուշադրությամբ լսել կողմերի ցանկացած առաջակ, որպեսզի ավարտին հասցնեն բանակցային սեղանին դրված առաջարկությունները և այն մոտեցնեն կողմերի դիրքորոշումներին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: