478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Օմբուդսմենի զեկույցը իրավական մրցակցային դաշտ է ստեղծում Արդարադատության նախարարության և Գլխավոր դատախազության համար. պատգամավոր
16:08
06 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի օմբուդսմենի զեկույցը իրավական մրցակցային դաշտ է ստեղծում Արդարադատության նախարարության և Գլխավոր դատախազության համար, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց իշխող ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

ՀՀ ազգային ժողովում հինգշաբթի տեղի  ունեցավ խորհրդարանական լսումներ՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական գործընթացների վերաբերյալ հրապարակային զեկույցի հետ։Զեկույցը հրապարակվել է ապրիլի վերջին և պարունակում է մի շարք հարցեր՝ կապված երկրում հետընտրական գործընթացների հետ, մասնավորապես, բողոքի ակցիաների, իրավապահ մարմինների կողմից համարժեք ուժի կիրառման և ԶԼՄ-ների գործունեության հետ։

ՀՀ գլխավոր դատախազությունը և Արդարադատության նախարարությունը իրենց բողոքն են արտահայտել զեկույցի դրույթների վերաբերյալ՝ դրանք անվանելով միակողմ, սուբյեկտիվ։ Բացի դա, այդ երկու մարմինների կարծիքով, օմբուդսմենը գերազանցել է իր լիազորությունների շրջանակը։

«Ես ողջունում եմ նման զեկույցի առկայության փաստը, և թեև համաձայն չեմ այնտեղ նշված մի շարք ձևակերպումների հետ, սակայն կարծում եմ, որ զեկույցը մեծացնում է վստահությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի նկատմամբ»,- ասաց Աշոտյանը։

Պատգամավորը, մասնավորապես, կարծում է, որ զեկույցն օգնում է հայ հասարակությանը՝ գնահատել մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված իրավիճակը և իրենց համար պարզել մեղավորներին։

«Զեկույցը իրավական մրցակցային դաշտ է ստեղծում Արդարադատության նախարարության և Գլխավոր դատախազության համար, որոնք պետք է ավելի լավ աշխատեն, քանի որ իրավական դաշտում, ի դեմս մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, կա զսպման մեխանիզմ, և ինձ համար շատ կարևոր է, որ զեկույցը մշակվել է Հայաստանում՝ առանց արտաքին ազդեցության»,- ասաց Աշոտյանը։

Միաժամանակ պատգամավորը հատուկ կարևորեց այն, որ հասարակությունը կարողանա ինքնուրույն գնահատական տալ սեփական խնդիրներին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: