483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նշում են մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 105-ամյակը
15:58
06 Հունիսի 2008

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նրա ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կբացվի նոր մշտական ցուցադրություն, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

«Ցուցադրությունում կընդգրկվեն ոչ միայն նոր, այլև նախկինում ևս ցուցադրված արխիվային նյութեր, այդ թվում՝ նամակներ, լուսանկարներ, ձեռագիր նոտագրեր»,- ասաց Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ ցուցանմուշները բացահայտում են Խաչատրյանին ոչ միայն որպես երաժշտի, այլև՝ որպես մարդու։

Տնօրենի խոսքերով, նյութերի մի մասը թանգարանին նվիրել են կոմպոզիտորի հարազատները, մի մասը՝ աշխարհի տարբեր երկրների հայտնի երաժիշտները։ «Թանգարանի ցուցադրությունը չէր թարմացվել 1978 թվականից։ Բայց այս օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում թանգարանում կբացվեն նաև ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսներ»,- ավելացրեց նա։

Գրիգորյանն ավելացրեց, որ Խաչատրյանի 105-ամյակի շրջանակներում նրա անվան տուն-թանգարանում կանցկացվեն մի շարք հոբելյանական միջոցառումներ։

Մասնավորապես, թանգարանի շենքում կկայանա երաժշտական փառատոն, որը նվիրված է Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնադրման 30-ամյակին։ Նրա խոսքերով, փառատոնի շրջանակներում համերգաշար  կանցկացվի։

«Խաչատրյանի թանգարանի պատերի ներքո կհնչեն ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- ասաց նա։

Փառատոնին կմասնակցեն Խաչատրյանի անվան Լարային քառյակը, Դաշնամուրային եռյակը, նաև հայտնի կատարողներ Աննա Մայիլյանը և Գայանե Գեղամյանը։

Բացի այդ, փառատոնի շրջանակներում կանցկացվի գիտաժողով, որին կմասնակցեն թանգարանի աշխատակիցները, ինչպես նաև հրավիրված մասնագետները։

Այսօրվա դրությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի արխիվում պահվում է 15 հազար նյութ։

Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը (1903-1978) ծնվել է Թբիլիսիում,  XX դարի հայ երաժշտության ականավոր գործիչներից է։ 1954 թվականին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1963 թվականից եղել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։

Արամ Խաչատրյանը ստեղծել է համաշխարհային ճանաչում ունեցող բալետներ՝ «Սպարտակ» և «Գայանե», սիմֆոնիաներ, գործիքային երաժշտություններ, «Դիմակահանդես», «Ծովակալ Ուշակով» և «Օթելլո» կինոֆիլմերի երաժշտությունը։ Աշխարհին հայտնի են նաև թատերական ներկայացումների համար գրված նրա ստեղծագործությունները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: