483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ ամառային նստաշրջանին Հայաստանը չի կարող 1609 բանաձևի վերաբերյալ կոնկրետ արդյունքներ ներկայացնել. ընդդիմադիր պատգամավոր
15:46
06 Հունիսի 2008

Եվրոպայի խորհրդրի խորհրդարանական վերհաժողովի ամառային նստաշրջանին հայկական պատվիրակությունը կարող է ներկայացնել միայն Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի  վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի իրականացման ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերը, այլ ոչ թե այն իրականացնելու կոնկրետ արդյունքները, կարծում է խորհրդարանի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Հայաստանում ներքաղաքական ծանր իրավիճակի հետևանքով, երբ Երևանում փետրվարի 20-ից նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը անդադար բողոքի ցույցեր էր կազմակերպում, որոնք ավարտվեցին մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններով, ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ 1609 բանաձևը։

Բանաձևն առաջարկում է մինչև ԵԽԽՎ ամառային նստաշրջանը անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, երկրում հաստատել քաղաքական երկխոսություն և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, հակառակ դեպքում Հայաստանին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։

«Իրականում ԵԽԽՎ բանաձևում ներկայացված ոչ մի պահանջ լիովին չի կատարվել»,- ուրբաթ մամուլի ասուլիսին ասաց նա։ Բացի այդ, ընդդիմադիրը նկատեց, որ «իշխանության ներկայացուցիչների միջև բացակայում է համաձայնությունն» այն մասին, թե կոնկրետ որ ուղղություններով պետք է իրականացվեն բարեփոխումները։

Պատգամավուրը հնարավոր է համարում, որ մինչև սեպտեմբեր Հայաստանը կզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, և բանաձևի իրականացման հարցը կտեղափոխվի Վեհաժողովի աշնանային նստաշրջան։

Սաֆարյանն ավելացրեց, որ նախօրեին «ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովում առաջարկ է մտցրել «Հավաքներ, ժողովներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերաբերյալ։ Նրա խոսքերով, այս առաջարկները օրենքը վերադարձնում են նախկին, մինչև փոփոխություններն ունեցած վիճակին։

«Խորհրդարանի առաջիկա նիստը ցույց կտա, թե որքանով է իշխանությունը պատրաստ իրականացնել 1609 բանաձևի պահանջները, որոնք վերաբերում են օրենքում կատարված փոփոխությունների անվավեր ճանաչմանը»,- ասաց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։