484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում միակողմանի գնահատական է տրվում. պատգամավոր
15:31
06 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ մայիսին հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում երկրի ընտրական գործընթացներին միակողմանի գնահատական է տրվում, կարծում է իշխող ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, Հայաստանի նախագահական ընտրություններն անցել են թերություններով, ինչում մեծ դեր է խաղացել իշխանության կողմից նախագահի թեկնածուի շահավետ դիրքը, ձայները գնելը, կրկնակի քվեարկությունը, ընտրողներին վախեցնելը, ընդդիմությունից ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ բռնությունը։

«Հայաստանում հետընտրական գործընթացները նույնպես միակողմանի գնահատական են ստացել, ինչը փաստաթղթի ընթերցողներին հնարավորություն չի տալիս հասկանալ, թե ինչպիսի հակասական զարգացումներ են տեղի ունեցել հանրապետությունում»,- ասաց Աշոտյանը ուրբաթ Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ին վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Ինչպես նշեց Աշոտյանը, դրա պատճառն այն է, որ զեկույցում արտացոլվում է միայն հայկական ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչեցվող կարծիքները, ինչը փաստաթուղթը զրկում է օբյեկտիվությունից։

Պատգամավորի խոսքով, զեկույցում «մեղմ ասած, հասկանալի չեն» Հայաստանի ընտրական գործընթացներին տրված գնահատականները, որոնք տարբերվում են եվրոպական կառույցները ներկայացնող դիտորդների գնահատականներից։

Աշոտյանը պարզաբանեց, որ Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ից դիտորդական առաքելություն էր իրականացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի փոքր խումբ, այն դեպքում, երբ եվրոպական կառույցները, մասնավորապես, ԵՄ-ն, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացված էին ավելի մեծ թվով և ներկայացուցչական կազմով։

«Եվ դրա ֆոնի վրա եվրոպական դիտորդների կողմից արված եզրակացությունները և արդյունքները որևէ կերպ չեն արտացոլվել զեկույցում, և փաստաթուղթն ընտրություններին բավականին սուբյեկտիվ և  միակողմանի գնահատական է տալիս, ինչը փոքրաթիվ դիտորդական առաքելության արդյունք է»,- ընդգծեց նա։

Բացի այդ, Աշոտյանի խոսքով, զեկույցում հաստատվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները դիվանագիտական ճնշում են գործադրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման վրա։

«Այսպիսով, Ամերիկայի իշխանությունները հաստատում են իրենց կողմից գործադրված ճնշման փաստը, և այն անվանում են դիվանագիտական։ Դա խորհելու առիթ է տալիս, և հայ հասարակությունը կարող է դրանից իր համար կարևոր հետևություններ անել»,- հայտարարեց նա։

ՀՀԿ խորհրդի անդամը նաև նշեց, որ զեկույցի տեքստում, բացի քննադատությունից, ընդգծվում է, որ ԱՄՆ իշխանությունները լայնամասշտաբ աշխատանք են կատարում՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները խթանելու նպատակով։

«Անհասկանալի է մնում, թե ինչու է Հայաստանում այդքան վատ ժողովրդավարության վիճակը, ինչպես մատնանշվում է զեկույցում, անգամ ԱՄՆ-ի կողմից երկրում ժողովրդավարական համակարգի կայացմանն ուղղված այդքան լայնածավալ աշխատանքներ իրականացնելու պայմաններում»,- ասաց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։