478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օրենսդրական և դատական իշխանությունները կախման մեջ են գործադիր իշխանությունից. պատգամավոր
13:57
06 Հունիսի 2008

Օրենսդրական և դատական իշխանությունները Հայաստանում չեն կարողանում ազատ գործել, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը։

«Հաճախ գործադիր իշխանության ճնշման տակ Ազգային ժողովը ընդունում է ոչ այնքան որակյալ օրենքներ կամ ընդունում է օրենքն առանց քննարկման», - ասաց պատգամավորը։

Որպես օրինակ նա բերեց անցած տարի ընդունված Դատական օրենսգիրքը, որը ներկայացվել էր խորհրդարանի քննարկմանն ու ընդունվել երկու օրվա ընթացքում։ Ինչպես նշեց պատգամավորը, ԴՕ-ի այդքան շտապ ընդունումը բավականին ողբալի հետևանքներ ունեցավ։

«Առանց տնտեսական և քաղաքական հիմքի այս կամ այն օրենքի ընդունումը խորհրդարանի ամենամեծ սխալներից է», - ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ դատական իշխանությունը Հայաստանում ևս անկախ չէ և չի կառուցվում ժողովրդավարական հիմքերի վրա։

«Պահանջվեց երկարատև պայքար, որպեսզի որոշակի հարցերում առաջընթաց տեղի ունենա, օրինակ ստեղծվեց Արդարադատության խորհուրդ, սակայն հարցերի քննարկման մեխանիզմն այնպիսին է, որ իշխանությունները կարող են անել այն, ինչ ուզում են», - ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքերով, Խորհուրդը ղեկավարում է Վճռաբեկ դատարանի նախագահը, որը նաև զբաղվում է դատավորների գործունեության հետ կապված հարցերով։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից։

«Ես չեմ կարծում, որ նման դեպքերում միայն խորհրդարանը կարող է լուծել բոլոր այդ հարցերը», - ասաց Պետրոսյանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: