487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական հարկային ծառայությունը բարեփոխում է հարկային ծառայողների գործողությունների գանգատարկման համակարգը
13:52
06 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական հարկային ծառայությունը (ՀՊԾ) հարկային մարմինների գործողությունների գանգատարկման հանձնաժողովի նիստերը բաց անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՊԾ մամուլի ծառայությունից։

«Հարկային ծառայությունն իր խնդիրների ու թերացումների մասին հրապարակային խոսելու պատրաստակամությամբ, այսուհետ գանգատարկման հանձնաժողվի նիստերը կանցկացնի բաց դռներով։ Դրան կարող են մասնակցել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Այսպիսով, հարկային ծառայության նոր՝ «դեմքով դեպի հարկատուն» սկզբունքի համաձայն, նորովի կաշխատի նաև հարկային մարմնի գործողությունների գանգատարկման հանձանաժողովը»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

ՀՀ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի հրամանով սահմանվել է գանգատարկման հանձնաժողովի նոր աշխատակարգը, սահմանվել է նաև դիմում-գանգատի, ինչպես նաև ներկայացրած անձին՝ նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ծանուցագրի ձևերը։

Գանգատարկման հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության արտադատարանական մարմին է։ Հիմնական խնդիրն է՝ քննարկել հարկ վճարողների կողմից ներկայացված դիմում-գանգատները՝ վարչական ակտերի կամ հարկային ծառայողի գործողությունների վերաբերյալ։

Կառույցի առաքելությունն է՝ մի կողմից պաշտպանել հարկատուների շահերը հարկային ծառայողների ոչ օրինական գործողություններից, մյուս կողմից՝ պատշաճ գնահատականի արժանացնել հարկային ծառայողների վարքագիծը։

Հանձնաժողովի բաց նիստերը, սակայն, այս ուղղությամբ ձեռնարկված միակ նորամուծությունը չեն։ Ծառայության պետի հրամանով, վերանայվել է նաև գանգատարկման հանձնաժողովի կազմավորման սկզբունքները, մասնավորապես այն պետք է աշխատի ռոտացիոն սկզբունքով, հանձնաժողովի անդամները կնշանակվեն մինչև երկու տարի ժամկետով։ Բացի այդ հանձնաժողովի անձնակազմին ներկայացնող չափանիշը ոչ թե զբաղեցրած պաշտոնն է լինելու, այլ՝ մասնագիտական մակարդակը։

Հանձնաժողովը դիմում-գանգատների  քննարկման արդյունքում, ի թիվս այլ իրավունքների, իրավասու է նաև միջնորդություն ներկայացնելու հարկային ծառայության ղեկավարին՝ վերստուգման գործընթաց սկսկելու, նաև հարկային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։

Առաջիկա օրերին, ինչպես նշվում է ՀՊԾ մամուլի հաղորդագրության մեջ, կձևավորվի նոր գանգատարկման հանձնաժողովը՝ նոր աշխատակարգով։ Հանձնաժողովը նիստեր կգումարի ամեն ուրբաթ։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։