482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Արարատբանկը» մտադիր է տեղաբաշխել 400 միլիոն դրամ ծավալով անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր
12:36
06 Հունիսի 2008

Հունիսի երկրորդ տասնօրյակում հայկական «Արարատբանկը» մտադիր է տեղաբաշխել 400 միլիոն դրամ (1,3 մլն դրամ) ծավալով անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր։ Այս մասին ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց «Արարատբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։

Նա նշեց, որ առաջին անգամ «Արարատբանկը» թողարկել է կորպորատիվ պարտատոմսեր 2007 թ.-ի մայիսի 10-ին՝ 250 մլն դրամ ծավալով։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 25 հազ. պարտատոմս՝ 10 հազ. դրամ անվանական արժեքով, որոնց եկամտաբերություները կազմել է 8 տոկոս տարեկան, իսկ արժեկտրոնային վճարումների պարբերությունը՝ 3 ամիս։

«Պարտատոմսերի երկրորդ թողարկման չափը պայմանավորված է առաջին թողարկման դրական արդյունքներով, և թողարկման ծավալների ավելացումն իրականացվել է՝ հաշվի առնելով շուկայում պահանջարկը, ինչի առնչությամբ ավելացվել է ինչպես թողարկման ծավալը, այնպես էլ տոկոսադրույքն ու մարման ժամկետները», - ասաց Օսիպյանը։

Մասնավորապես նրա խոսքերով, ընդհանուր առմամբ ծրագրվում է տեղաբաշխել 40 հազ. պարտատոմս՝ 10 հազ. դրամ անվանական արժեքով՝ 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 18 ամիս մարման ժամկետով։

Պարտատոմսերի սկբնական թողարկումը ծրագրվում է իրականացնել հունիսի 9-ից 24-ը։

«Առաջին թողարկումը բավականին ակտիվ էր, ինչի կապակցությամբ մենք հնարավորություն ունեցանք ապահովել թողարկված պարտատոմսերի իրացվելիությունը, ինչի մասին վկայում է երկրորդային շուկայում կատարված գործարքների ծավալը, որը գրեթե 1,8 անգամ գերազանցել է թողարկման ծավալը»։

Մասնավորապես բանկիրը նշեց, որ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և դրանց ողջ շրջանառության ընթացքում ֆոնդային բորսայում իրականացվել է 94 գործարք՝ 405 մլն դրամ ծավալով։

«Կարծում եմ, որ մեր կողմից առաջարկվող գործիքը կհետաքրքրի շուկայի մասնակիցներին, ավելին, որ ծավալը բավականին մեծ է՝ հայկական ֆինանսական շուկայի համար, և առաջին անգամ հայկական առևտրային բանկը իրականացնում է թողարկում նման ծավալով», - ասաց Օսիպյանը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Ռոբերտ Սինգլեթարին իր հերթին նշեց, որ բանկի նման գործունեությունը կարևոր է Հայաստանի ֆինանսական շուկայի համար, քանի որ այն ապացուցում է, որ կարճաժամկետ պարտատոմսեր թողարկող ընկերությունները կարող են դրանք երկարացնել, քանի որ շուկայում նման պահանջարկ կա։

«Հուսով եմ, որ այս բնագավառում «Արարատբանկի» հաջող փորձը լավ օրինակ կդառնա այլ ընկերությունների համար», - ասաց Սինգլեթարին։

Նա նշեց, որ «Արարատբանկի» պարտատոմսերի թողարկումը դրական կանդրադառնա նրա գործունեության վրա, ինչպես նաև ուժեղ ազդեցություն կունենա Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի զարգացման վրա։

Միաժամանակ USAID-ի ներկայացուցիչը նշեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական ոլորտի զարգացման ծրագիրը կհամագործակցի բանկի հետ՝ տեղաբաշխման կազմակերպման գործում, ինչպես նաև այդ հարցում խորհրդատվական աջակցություն կցուցաբերի որևէ այլ ընկերություններին։

 «Արարատբանկ» ԲԲԸ-ն «Արմկապ» բանկի իրավահաջորդն է, հիմնադրվել է 02.09.1991 թ.-ին, 1996 թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային լիցենզիան։ Բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության՝ 2007 թ.-ի օգոստոսից։

2008 թ.-ի մարտի 31-ի տվյալներով՝ բանկի ակտիվները կազմել են 26,2 մլրդ դրամ, կապիտալը՝ 5,1 մլրդ դրամ, 2008 թ.-ի առաջին եռամսյակում բանկի եկամուտը կազմել է 216,9 մլն դրամ (($1 – 306,47 դրամ)։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: