481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Բելառուսում նախատեսվում է կառուցել հայկական եկեղեցի
11:34
06 Հունիսի 2008

Բելառուսում ծրագրվում է կառուցել հայկական եկեղեցի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Բելառուսի հայկական կրոնական համայնքի նախագահ Անդրեյ Համբարձումյանը։

«Ես կարծում եմ, որ այս տարի մենք կստանանք հողատարածք և կսկսենք կառուցել հայկական եկեղեցի Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր օրենքներով», - ասաց Համբարձումյանը։

Նրա խոսքերով, եկեղեցու կառուցման համար առաջին նվիրատվություններն արդեն արված են։

«Հավաքված միջոցները գտնվում են դեպոզիտային հաշվի վրա, հույս ունենք, որ այդ հաշիվը կավելանա», - նշեց կրոնական համայնքի ղեկավարը։

«Մենք կարծում ենք, որ ժամանակն է Բելառուսի հիասքանչ հողի վրա կառուցել հայկական ճարտարապետության հուշարձան», - ասաց Համբարձումյանը։

Բելառուսի հայկական համայնքը ստեղծվել է 1992 թ.-ին, իսկ Հայկական կրոնական համայնքը՝ 2003 թ.-ին։

Համբարձումյանի խոսքերով, 1999 թ.-ին տեղի ունեցած մարդահավաքի համաձայն՝ հայերը զբաղեցնում են վեցերորդ տեղը Բելառուսում բնակվող ազգությունների շրջանում։ Միայն ծնունդով հայ Բելառուսի քաղաքացիները 11 հազար են։ Իսկ ընդհանուր առմամբ Բելառուսում բնակվում է մոտ 36 հազ. հայ։

Հայկական կրոնական համայնքի ղեկավարի խոսքերով, Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին 11 հայեր արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչմանը՝ Բելառուսի ազատագրման մարտերին մասնակցելու համար։

Համբարձումյանի խոսքերով, ակտիվորեն զարգանում է համայնքի մշակութային կյանքը. գործում է կիրակնօրյա դպրոց, ինքնագործունեություն, «Էրեբունի» բարձրակարգ համույթը, որը բազմաթիվ անգամ հրավերներ է ստացել այցելել Երևան, իսկ 2007 թ.-ին զբաղեցրել է առաջին տեղը Հայաստանում կայացած «Բազե» փառատոնի ժամանակ։

«Այժմ նրանց հրավիրել են ելույթ ունենալ Անգլիայում», - տեղեկացրեց Համբարձումյանը։

Նա նաև նշեց Բելառուսի իշխանությունների չափազանզ բարյացակամ վերաբերմունքը, և, մասնավորապես, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերաբերմունքը Բելառուսի հայերի նկատմամբ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: