486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հիմնել է «Ցիվիլիտաս հիմնադրամը»
10:37
06 Հունիսի 2008

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հիմնել է «Ցիվիլիտաս հիմնադրամը», որի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերին՝ Երևանում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են հիմնադրամից, նրա գործունեությունը նվիրվելու է Հայաստանի պետականության և նրա ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը, խթանելու է ըմբռնումը Հայաստանի արտաքին հարաբերությունների շուրջ և աջակցելու է ծրագրերի, որոնք միտված են նպաստելու Հայաստանի զարգացմանը ու ժողովրդավարության խորացմանը:  

«Պետական ծառայության իմ բոլոր տարիների ընթացքում ինձ համար պարզ էր, որ անհատների ու կազմակերպությունների հետ նորարարական ու վստահելի գործընկերային ծրագրերի միջոցով մենք կարող ենք օգտագործել ներքին, սփյուռքի և միջազգային հնարավորությունները, կապերն ու փորձը հասնելու արդյունքների, որոնք օգուտ կբերեն մեր երկրին ու ժողովրդին: Ես ուզում եմ հիմա աշխատել այդ ուղղությամբ», - հիմնադրամից մեջբերել են Օսկանյանի խոսքերը։

Հռոմեական «ցիվիլիտաս` լինել քաղաքացի» - ի գաղափարով կոչված «Ցիվիլիտաս հիմնադրամի» արտաքին հարաբերությունների խորհուրդը միտված է տարածել օբյեկտիվ տեղեկատվություն, կազմակերպել կլոր սեղաններ, կոնֆերանսներ և դասախոսություններ, հանդես գալ հրապարակումներով, դրանով իսկ հանրությանը՝ ինչպես նաև հանրային կարծիք ձևավորողներին և քաղաքականություն մշակողներին  ներգրավելով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, ինչպես նաև մեր երկրի վրա ներազդող միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ օբյեկտիվ  բանավեճի մեջ։

Հիմնադրամը արտերկրում առանձնանշելու և բացատրելու է Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավություններն ու այլընտրանքներ և աշխատելու է նպաստել Կովկասյան տարածաշրջանում և նրանից դուրս խաղաղության ու կայունության հաստատմանը` մշակութային, կրթական և քաղաքական երկխոսության միջոցով:

Հայաստանի զարգացման ու ժողովրդավարության տարածման նպատակով, «Ցիվիլիտաս հիմնադրամը» հանդես կգա նոր նախաձեռնություններով և կհամալրի արդեն իսկ գործող ծրագրերը, առաջին տարին հատուկ ուշադրություն բևեռելով կրթության ու մամուլի վրա:

Հիմնադրամը հավաքագրելով զանազան միջոցներ, կրթաթոշակներ կտրամադրի արժանի, կարիքավոր ուսանողների` շարունակելու իրենց բարձրագույն կրթությունը Հայաստանում ու արտերկրում։

Այն նաև իր բովանդակային մասնակցությունը կբերի մամուլում՝ սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվություն տրամադրելով:

Հիմնադրամը կաշխատի պետական ու մասնավոր կառույցների, հայկական ու ոչ հայկական հաստատությունների հետ` իրականացնելու բազմաբնույթ ծրագրեր։

«Ցիվիլիտաս հիմնադրամը» գրանցված է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հաստատություն: Հիմնադրամը շուտով հայտարարությամբ հանդես կգա հոգաբարձուների խորհրդի, աշխատակազմի և գործունեության մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։