478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է բարձրացնել ծննդօգնության համակարգի արդյունավետությունը
18:55
05 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության գործունեության առաջնահերթություններից է ծննդօգնության գծով ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացումը, ասաց գերատեսչության ղեկավար Հարություն Քուշկյանը։

«Ծննդօգնությունն ուղղակիորեն կապված է երկրի ողջ զարգացման հետ, այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք առաջնահերթ ուշադրություն դարձնել այդ հարցին։ Հաջողության երաշխիքներից մեկն էլ այն է, որ, բացի վարչարարական մեթոդներից, առողջապահական համակարգի բարեփոխումներից և մոնիտորինգի անցկացումից, ավելացվել են այդ ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները»,- ասաց նա լրագրողներին հինգշաբթի։

Նախարարը նշեց, որ 2007թ. սեպտեմբերի 11-ի կառավարության որոշման համաձայն, ծննդօգնության ոլորտի բարեփոխումների համար հատկացվել է 1 մլրդ. դրամ (3.3 մլն. դոլար)՝ ի լրումն առողջապահության ոլորտին հատկացված բյուջետային միջոցների, ինչն էլ հանդիսանում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և նրանց մատչելիությունը բարձրացնելու հիմնական խթանը։

«Այդ միջոցներն ուղղվելու են ծննդօգնության գծով աշխատող բժիշկների և բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը՝ եռապատիկ կամ քառապատիկ չափով, ինչպես նաև այդ ոլորտից ստվերային գործունեությունն իսպառ վերացնելը»,- ասաց նա։

Բացի այդ, Քուշկյանի խոսքով, այդ միջոցներով նախատեսվում է գնել բժշկական սարքավորումներ, որոնց 80 տոկոսն ուղղվելու է շրջանային բժշկական կենտրոններին և ծննդօգնության հաստատություններին։

«Դա պայմանավորված է առողջապահական համակարգի շրջանային բուժհաստատությունների և մայրաքաղաքի բուժհաստատությունների միջև առկա անհավասարությունը հարթելու անհրաժեշտությամբ»,- պարզաբանեց նա։

2008թ. պետբյուջեի ծրագրով առողջապահական ոլորտի համար նախատեսված հատկացումները կազմել են 59 մլրդ. դրամ (մոտ 193 մլն. դոլար), իսկ 2009թ. այդ ոլորտի համար նախատեսվում է հատկացնել 66 մլրդ. դրամ (մոտ 216 մլն. դոլար)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: