482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը իշխանությունների հետ երկխոսության որևէ իրական առաջարկ չի ստացել
18:02
05 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմությունը իշխանությունների հետ երկխոսություն անցկացնելու որևէ իրական առաջարկ չի ստացել, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

Նա նշեց, որ ԵԽԽՎ մոնիտորինգի խումբը իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն անցկացնելու համար որպես կարևոր նախապայման առաջ է քաշել երեք պայման՝ մարտի 1-ի իրադարձությունների թափանցիկ և բաց հետաքննություն, ազատ արձակել այն կալանավորներին, որոնք ծանր հանցագործություններ չեն կատարել, ինչպես նաև անվավեր ճանաչել հանրահավաքների և ժողովների մասին օրենքում կատարված փոփոխությունները։

«Մենք համաձայն ենք ցանկացած հարցով երկխոսության գնալ՝ անգամ այս երեք պայմաններից միայն մեկի, այն է՝ կալանավորների ազատում, կատարման դեպքում, սակայն իշխանությունները չեն իրականացնում դա։ Անհնար է երկխոսություն անցկացնել, երբ որոշ անձինք գործնականում գտնվում են պատանդի կարգավիճակում, իսկ իշխանությունները, փաստորեն, չեն կատարել պահանջներից և ոչ մեկը»,- ասաց Մուսինյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հասարակության մեջ սխալ պատկերացում է ձևավորվել երկխոսության ձևաչափի վերաբերյալ, որը պետք է ծավալվի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի ներկայացուցիչների միջև՝ կոնկրետ հարցերի շուրջ։

«Հայաստանում ձևավորվող Հանրային խորհրդի կազմում ընդդիմության մասնակցության վերաբերյալ առաջարկը բանակցություններ անցկացնելու միջոց չէ, այլ երկխոսության իմիտացիա, և մենք այդ խայծը կուլ չենք տա, առավել ևս, որ Խորհրդի գործունեությունն ուղղված չէ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը»,- կարծում է Մուսինյանը։

Միաժամանակ նա նշեց, որ քանի որ երկխոսության վերաբերյալ  կոնկրետ առաջարկ չկա, դեռ վաղ է խոսել նաև դրա թեմայի շուրջ։ «Քանի դեռ երկրում կա գոնե մեկ մարդ, որը կալանավորվել է իր քաղաքական հայացքների համար, անիմաստ է խոսել իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն հաստատելու հնարավորության մասին»,- ասաց Մուսինյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։