484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հանրային խորհրդում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ներկայացնելու է կուսակցության փոխնախագահը
18:00
05 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետությունում ձևավորվող Հանրային խորհրդի կազմում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ներկայացնելու է ՀԴԿ փոխնախագահ Արմեն Հովսեփյանը, տեղեկացրեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

«Հովսեփյանի թեկնածությունն ընտրվել է կուսակցության անդամների քննարկումների արդյունքում»,-ասաց Սարգսյանը հինգշաբթի լրագրողներին։

Նրա կարծիքով, քաղաքական կուսակցությունների ղեկավարները չպետք է ընդգրկվեն այդ կառույցի գործունեության մեջ։ «Քաղաքական առաջնորդների ներկայությունը կկաշկանդի Խորհրդում ներգրավված հասարակական գործիչներին»,- ավելացրեց նա։

Դրա հետ մեկտեղ Սարգսյանը կարևորեց Հայաստանում նման կառույցի ստեղծումը։ «Խորհրդի ստեղծումն անհրաժեշտ է հասարակական կարծիք ձևավորելու համար։ Բացի այդ, այդ կառույցը կդառնա հասարակության հիմնախնդիրները հնչեցնելու բաց հարթակ»,- ավելացրեց նա։

ՀԴԿ առաջնորդը նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է ոչ միայն լսեն Խորհրդի անդամների կարծիքները, այլև իրականացնեն ստացվող առաջարկները։

Մեկնաբանելով որոշ հասարակական գործիչների կարծիքները, որ պալատի կազմում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, Սարգսյանն ավելացրեց, որ «ոչինչ չի կարող ապաքաղաքականացված լինել»։

Կուսակցության նախագահի կարծիքով, Հանրային խորհրդում հատուկ ուշադրություն պետք է դարձվի քաղաքական քննարկումներին, մասնավորապես, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Հայաստանի Հանրային խորհրդի իրավասությունների մեջ են մտնելու բոլոր պետական կարևորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների,  ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։ Խրոհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ։

Հայաստանի խորհրդարանում առաջիկայում Հասարակական խորհուրդը ձևավորելու աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում կընդգրկվեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին նախագահական ընտրություններին մասնակցած երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ, մշակույթի, գիտության, սպորտի ներկայացուցիչներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: