486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Այսօր Հայաստանում հանրահավաքներն ու երթերն արդյունավետ լինել չեն կարող. ՀՀԿ
14:44
05 Հունիսի 2008

Հայաստանի զարգացման ներկա փուլում հանրահավաքներն ու երթերը արդյունավետ լինել չեն կարող, կարծում է իշխող Հայաստանի Հանրապաետական կուսակցության մամուլի քարտուղար, խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Հայաստանի ըննդիմությունը մտադիր է հունիսի 20-ին Երևանի Ազատության հրապարակում հանարահավաք անցկացնել, որը նվիրված կլինի երկրում ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի վերաբերյալ՝ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի կատարմանը։

«Մենք արդեն դուրս ենք եկել նախընտրական և հետընտրական գործընթացների շրջանակներից, և ժամանակն է աշխատելու, քանի որ այսօր ոչ թե պոպուլիստական խոսքերի, այլ կոնկրետ գործողությունների անհրաժեշտությունն է զգացվում»,- հինգշաբթի Երևանում լրագրողներն ասաց Շարմազանովը։

Ընդ որում նա նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ իր քաղաքական պայքարը մղելու իրավունք ունի՝ ելնելով իր ռազմավարության պահանջներից, բայց Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում։

«Եթե օրենքներն ու Սահմանադրությունը թույլ կտան երթեր ու հանարահավաքներ անցկացնել, ապա տվյալ քաղաքական ուժն իր համար քաղաքական պայքարի նպատակահարմար մեթոդներ ընտրելու իրավունք ունի».- ասաց նա։

Հանարահավաքների անցկացման և դրանց հնարավոր հետևանքների պատասխանատվության հարցը շոշափելիս Շարմազանովը մեջբերեց Ֆրանսիայի նախկին նախագահ, գեներալ Շառլ դը Գոլի խոսքերն այն մասին, որ «երկրի իշխանությունները պատասխանատու են երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացների համար» անկախ այն բանից, թե ովքեր են կազմակերպիչները։

Մամուլի քարտուղարն ավելացրեց նաև, որ Հայաստանի իշխանությունները ընդդիմության հանրահավաքների կազմակերպման և անցկացման ընթացքում մտադիր են և գործելու են օրենքի շրջանակներում։ «Հայաստանի իշխանությունները պարտավոր են իրականացնել Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված բոլոր քայլերը»,- ընդգծեց նա։

Հայաստանում ներքաղաքական ծանր իրավիճակի հետևանքով, երբ Երևանում փետրվարի 20-ից նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունն անդադար բողոքի ցույցեր էր կազմակերպում, որոնք ավարտվեցին մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններով, ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ 1609-րդ բանաձևը։

Բանաձևն առաջարկում է մինչև ԵԽԽՎ ամառային նստաշրջանն անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, երկրում հաստատել քաղաքական երկխոսություն և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, հակառակ դեպքում Հայաստանին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։