484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը վերածվում է բնապահպանական աղետի գոտու. փորձագետ
14:23
05 Հունիսի 2008

Հայաստանը վերածվում է բանպահպանական աղետի գոտու, հայտարարում է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Կարինե Դանիելյանը։

«Հայաստանը կանգնած է բնապահպանական «ինքնասպանության» ճանապարհին։ Երկրում, մասնավորապես, մայրաքաղաքում արձանագրվում են հակաբնապահպանական խնդիրներ»,- հինգշաբթի ասաց նա՝ Բնապահպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ելույթ ունենալով Բնապահպանական հասարակական կոալիցիայի հանդիպման ժամանակ։

«Բնապահպանության ոլորտում պաշտոնական քաղաքականություն արդեն կա, մշակվել են մի շարք ծրագրեր, սակայն բոլորը մնում է թղթի վրա։ Ժամանակն է SOS հայտարարել Հայաստանի համար»,- ասաց Դանիելյանը։

 

Նա ավելացրեց, որ շարունակվում է քաոտիկ, մայրաքաղաքի «կետային» կառուցապատումը՝ կանաչ տարածքների ինտենսիվ ոչնչացմամբ ու քաղաքաշինական նորմերի խախտմամբ։ «Այս գործընթացները Երևանը գցում են լիակատար կոլապսի մեջ և քաղաքը վերածում են բնապահպանական աղետի գոտու»,- ասաց Դանիելյանը։

Խոսելով մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման ակտիվ գործընթացի մասին՝ բնապահպանն ավելացրեց, որ «փոքրիկ Երևանը ցանկանում են վերածել Նյու-Յորքի»։

Բնապահպանական արդիական խնդիրների թվում Դանիելյանը մատնանշեց շարունակվող անտառապահատումներն ու երկրի անտառածածկ տարածքների կրճատումը։

«Անտառահատումը բացասաբար է անդրադառնում կլիմայի և ջրային ռեժիմի վրա, ինչը հանգեցնում է հողի դեգրադացմանը և կենսաբազմազանության կրճատմանը»,- ավելացրեց նա։

Աշխարհագրական ընկերության նախագահ Հովիկ Սայադյանն իր հերթին ավելացրեց, որ անտառահատման արդյունքը կլինի գենոֆոնդի թուլացումն ու վատացումը։ «Անտառը հետզհետո ենթարկվում է որակական փոփոխությունների։ Հայաստանի անտառները լրացվում են ծառերով, որոնք առանձնահատուկ արժեք չեն ներկայացնում»,- ավելացրեց նա։

Սայադյանի տվյալներով, 1990 թվականից երկրի անտառային տարածքները կրճատվել են մոտ 70 հազար հեկտարով՝ մինչև 240-250 հազար հեկտարի։

 

Միջոցառման ընթացքում Բնապահպանական հասարակական կոալիցիան հանդես է եկել կոչով՝ իշխանություններին ու երկրի հասարակությանը՝ լուրջ ուշադրություն դարձնել նշված բացասական գործընթացներին և կանգնեցենել այս ավերիչ միտումները։

1973 թվականից սկսած միջազգային հանրությունը հունիսի 5-ը նշում է որպես Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: