484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց լեզվի և գրականության ՄՊՔ արդյունքները կհրապարակվեն դպրոցներում կեսօրին
12:52
05 Հունիսի 2008

Հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննության (ՄՊՔ) արդյունքները կհրապարակվեն Հայաստանի դպրոցներում հինգշաբթի` հունիսի 5-ին, ժամը 12։00-ին, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը։

«Հունիսի 2-ին կայացած քննությանը մասնակցել է 13 հազ. 366 շրջանավարտ, քննությանը չի ներկայացել 161 մարդ, որը կազմում է 1,2 տոկոս, ինչը գտնվում է թույլատրելիի և տրամաբանականի սահմաններում», - ասաց Եսայանը։

Նրա խոսքերով, ամենաբարձր նիշ ստացել է 28 շրջանավարտ, ովքեր ճիշտ են պատասխանել թեստի բոլոր 80 հարցին։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ քննությունից «կտրվել են» 282 շրջանավարտներ, որոնք չեն կարողացել հաղթահարել նվազագույն դրական շեմը (8 բալ), միաժամանակ նրանցից 108-ը չեն կարողացել հանձնել ավարտական քննությունը։

Եսայանը նշեց, որ այդ շրջանավարտների համար հուլիսի սկզբին կկազմակերպվի լրացուցիչ քննություն, որը հանձնելուց հետո նրանք կկարողանան ստանալ միջնակարգ կրթության ատեստատ։

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ՄՊՔ մասնակիցների ճնշող մեծամասնությունը ստացել է 12-14 բալ։ «Այս տվյալները վկայում են այն մասին, որ թեստը ճիշտ է մշակված և նախատեսված է միջին մակարդակի գիտելիքներ ունեցող շրջանավարտի համար», - ասաց Եսայանը։

Նա հիշեցրեց, որ հաջորդ միասնական պետական քննությունը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ռուսաց լեզվից։

Միասնական պետական քննությունները կանցկացվեն Հայաստանում հունիսի 2-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Դպրոցների այն շրջանավարտները, որոնք չեն ցանկանում համալսարան ընդունվել, հանձնում են  թեստային «А» տարբերակը, իսկ մյուսները՝ բուհերի ընդունելության հարցերից բաղկացած «B» տարբերակը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: