480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվելու է տներում գազամատակարարման համակարգի անվտանգության մասին տեսահոլովակ
19:52
04 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվելու է գազամատակարարման ներբնակարանային համակարգի տեխնիկական անվտանգության հարցերի մասին պատմող տեսահոլովակ, հայտնեց ներբնակարանային գազամատակարարման համակարգի տեխնիկական սպասարկման «AEG սերվիս» ընկերության տնօրեն Սամվել Մհերյանը։Նրա խոսքով, հոլովակը, որի հեռարձակումը սկսվելու է մոտ օրերս, մանրամասն պատմելու է «AEG սերվիս» ընկերության գործառույթների և հիմնական առաջադրանքների մասին։

«Բնակչության մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում, այդ թվում այն մասին, թե ինչ է մտնում մեր գործառույթների մեջ և ներբնակարանային ինչպիսի սպասարկման համար են նրանք վճարում։ Կարծում եմ, որ տեսահոլովակը թույլ կտա բնակչությանը պարզաբանել բոլոր հարցերը»,- ասաց Մհերյանը չորեքշաբթի՝ կլոր սեղանի շուրջ։

Նա նշեց, որ ընկերությունն անցկացրել է բաժանորդների հետ աշխատող մասնագետների պատրաստում, ձեռք է բերել անհրաժեշտ բոլոր սարքավորումները, այդ թվում՝ ծխնելուզների դիգանոստիկայի, 50 ավտոմեքենա և ունի բաժանորդներին լիարժեք սպասարկելու բոլոր հնարավորությունները։

Ներբնակարանային գազամատակարարման համակարգի տեխնիկական սպասարկման «AEG սերվիս» ընկերությունը ստեղծվել է 2007թ. ամռանը՝ բնակարանների ներսում գազային ցանցի սպասարկման հարցերով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտավորությունները կատարելու նպատակով, որոնք ընկերության վրա դրվել են 2005թ. նոյեմբերի 1-ից։

Ընկերությունն իրականացնում է գազի ցանցի 530 հազ. բաժանորդների սպասարկում, ունի գազի համակարգի տեխնիկական սպասարկման 17 ծառայություն և 44 ստորաբաժանում։

«AEG սերվիս» զբաղվում է գազային սարքավորումների և անվտանգության համակարգերի տեղադրումով և վերանորոգմամբ, գազը սպառողների օդորակիչների և ծխնելույզների շինարարությամբ, թեստավորմամբ, վերանորոգմամբ և տեխնիկական սպասարկումով։

Հայաստանում բնական գազի բաժանորդների համար գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման սակագները կազմում են տարեկան 2400-ից 6900 դրամ (մոտ 7,8 – 22,6 դոլար)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: