478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պետք է մշակել ընդհանուր ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը. պաշտպանության նախարար
18:15
04 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում պետք է մշակել բնակչության ընդհանուր ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգ, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Ներկայումս խոսվում է միայն երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության մասին՝ մոռանալով չափահասների խմբերի մասին։ Այդ իսկ պատճառով երկրում պետք է լինի ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգ»,-ասաց Օհանյանը չորեքշաբթի՝ Հայաստանի պետական գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։

Նախարարի խոսքով, դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը դրված է միայն զինղեկերի վրա, այն դեպքում, երբ նման դաստիարակությունը պետք է լինի ողջ դասախոսական կազմի խնդիրը։ Պաշտպանության նախարարը նշեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակության տարրերը կարող են դասավանդվել նաև հայոց լեզվի և գրականության, պատմության, աշխարհագրության և ֆիզիկական դաստիարակության դասերի ժամանակ։

Օհանյանը դրա հետ մեկտեղ տեղեկացրել է, որ դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության համար հիմնական խոչընդոտը ուսումնատեխնիկական բազայի պակասն է։ Վերջին ժամանակներս ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, ինչպես ավելացրեց նախարարը, քննարկվում են զինղեկերի վերապատրաստման հարցերը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։