487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռեգենտների դպրոցում սովորելու համար Թայլանդ կմեկնի 18 հայ աշակերտ
18:05
04 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռեգենտների դպրոցում (Regent's School) սովորելու համար 2008 թ.-ին Հայաստանից Թայլանդ կմեկնի 18 աշակերտ, Երևանում ասաց Ռեգենտների դպրոցի հիմնադիր-տնօրեն, բժիշկ Վիրաչայ Տեչավիչիտը (Dr. Virachai Techavijit)։

Նա նշեց, որ Հայաստանում ընդունելության քննությունների երկրորդ փուլին մասնակցել է 24 մարդ, որոնցից 18-ի թեկնածություններն արդեն հաստատվել են՝ որպես դպրոցի սաների։

«Մեր դպրոցում սովորելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն որոշակի ակադեմիական գիտելիքներ, այլ նաև տիրապետել բարոյական արժեքներին։ Հենց սա է պատճառը, որ շատ ընտանիքներ ցանկանում են, որպեսզի երեխաները կրթություն ստանան մեր դպրոցում», - չորեքշաբթի լրագրողների ասաց Տեչավիչիտը։

Ռեգենտների դպրոցը մտնում է միջազգային բակալավրիատի ցանցի մեջ (IB - International Baccalaureate)։

Հայաստանում Ռեգենտների դպրոցի ներկայացուցիչ, առաջին հայ շրջանավարտ, Քեմբրիջի համալսարանի մագիստրոս Հայկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ անգլերեն համակարգով բարձրաստիճան կրթությունը թույլ է տալիս շրջանավարտներին ՝ ընդունվել աշխարհի ավելի հեղինակավոր համալսարաններ։

«Այս դպրոցը տալիս է ոչ միայն հիանալի գիտելիքներ, այլ նաև աշակերտների մոտ դաստիարակում է հանդուրժողականություն, ժողովրդավարություն, սեր բնության նկատմամբ, նախաձեռնություն և առաջնորդ լինելու հմտություն», - ասաց Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ դպրոցում սովորելն արժե տարին շուրջ 20 հազ. դոլար, սակայն դպրոցի հիմնադիրները հայ աշակերտներին կհատկացնեն կրթաթոշակ՝ այդ գումարի 10-90 տոկոս չափով, որի մեջ մտնում է նաև ուսանողական քաղաքում բնակությունն և սնունդը։

Հարությունյանն ավելացրեց, որ Հայաստանում ծրագրվում է հիմնել հատուկ հիմնադրամ, որից նաև կհատկացվեն միջոցներ հայ ուսանողների կրթության համար վճարելու նպատակով։ Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում դպրոցի ներկայացուցչությունը զբաղվում է աշակերտներին՝ ընդունելության քննություններին նախապատրաստելով և մրցութին մասնակցելու դիմումների ընդունմամբ։

Համագործակցության մասին պայմանագիրը ստորագրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությոն և Ռեգենտների դպրոցի միջև 2005 թ.-ին։

2006 թ.-ից մինչ օրս Թայլանդում կրթություն է ստացել 16 հայ։ Դպրոց ընդունվել կարող են 14 կամ 16 տարեկան երեխաները՝ ստանալով համապատասխան չորսամյա կամ երկամյա կրթություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։