484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը հեռանկարային է համարում Հայաստանի ագրարային ոլորտը
15:51
04 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:

«Երկրի հաջողությունը մեծապես պայմանավորված է յուրաքանչյուրի հաջողությամբ։Ձեր գործերի հաջողությունն ընդհանուր հաջողության բաղկացուցիչ մի մասն է: Եթե մենք նորմալ արդյունքներ ունենանք տնտեսության մեջ, կկարողանանք ավելի մեծ միջոցներ հատկացնել սոցիալական խնդիրների լուծմանը, մեր անվտանգության ամրապնդմանը»,-չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» Սարգսյանի խոսքերը մեջբերեցին նրա լրատվական ծառայությունից։

Էռնեկյանն, իր հերթին, վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանի  ղեկավարությամբ կշարունակվի Հայաստանի առաջընթացը և նախագահին կհաջողվի լուծել երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները:

Էռնեկյանը համառոտակի ներկայացրել է տարբեր ոլորտներում իրենց կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը: Նա հատկապես կարևորել և հեռանկարային է համարել գյուղատնտեսության բնագավառը, որտեղ իրենք մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում:

Գործարարը նաև տեղեկացրել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման լայնածավալ ծրագիրը:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը American International Airports ընկերության սեփականատերն է, որն իրականացնում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը։ Էռնեկյանը Հայաստանում իրականացնում է նաև խոշոր նախագծեր գյուղատնտեսության  ոլորտում, նրան է պատկանում նաև «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։