483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումների ուղին. արտգործնախարար
13:51
04 Հունիսի 2008

Հայաստանի իշխանությունները կշարունակեն ժողովրդավարական բարեփոխումները, հավաստիացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք լուրջ քայլեր կնախաձեռնենք, որպեսզի ժողովրդավարության խորացման ուղին շարունակվի և իրավիճակը համապատասխանեցվի համաշխարհային չափանիշներին, որպեսզի Հայաստանի ժողովուրդը զգա, որ մարդու իրավունքները պաշտպանված են»,-  ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշեց, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք ոչ միայն իշխանության, այլև բոլոր քաղաքական ուժերի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողմից։

«Սա մեր ընդհանուր խնդիրն է, որպեսզի Հայաստանը զարգանա ժողովրդավարական ուղով», - ընդգծեց արտգործնախարարը։

Մեկնաբանելով Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջին զեկույցները՝ ՀՀ արտգործնախարարը տեղեկացրեց, որ զեկույցները կարող են լուրջ ուսումնասիրությունների առիթ դառնալ, առաջին հերթին` Հայաստանի ժողովրդավարական զարգացման նպատակով։

ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, Հայաստանի նախագահական ընտրություններն անցել են թերություններով, ինչում մեծ դեր է խաղացել իշխանության կողմից նախագահի թեկնածուի շահավետ դիրքը, ձայները գնելը, կրկնակի քվեարկությունը, ընտրողներին վախեցնելը, ընդդիմությունից ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ բռնությունը։

ԵԱՀԿ/ԺՀՄՒԳ գնահատմամբ, Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը և քվեարկության փուլը հիմնականում անցել են ԵԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել քվեարկության գործընթացից հետո՝ քվեաթերթիկների հաշվման ժամանակ։

Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով, հաղթանակ է տարել ձայների 52,82 տոկոսը հավաքած երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը։-0-  
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։