485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական Ջուղայում հայկական հուշարձանների ոչնչացումը միջնադարյան հանցագործություն է. նախարար
13:00
04 Հունիսի 2008

Հին Ջուղայում (Նախիջևան, Ադրբեջան) հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումը մեծ հանցագործություն է, կարծում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք միջնադարում չենք ապրում, որպեսզի հուշարձանները բացեիբաց օրը ցերեկով ոչնչացվեն»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց նախարարը։

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանի Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցն այլևս գոյություն չունի և ադրբեջանցիների կողմից վերածվել է ռազմակայանի։

Բազմաթիվ խաչքարեր թաղվել են հողի տակ, մյուսները  ավերվել են և նետվել Արաքս գետը։Բուլդոզերներով հողին է հավասարեցվել հայկական գերեզմանոցների մեծ տարածքը։ Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում լիովին ոչնչացվել է 3500 խաչքար այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005թ. դեկտեմբերին։

ՀՀ ԱԳ նախարարի խոսերով,  մշակութային հուշարձանների հետ կապված իրավիճակը պարբերաբար քննարկվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ, որն ըմբռնումով է մոտենում տվյալ խնդրին։

Ինչպես տեղեկացրեց Նալբանդյանը, Ադրբեջանը պարբերաբար խոչընդոտում է իր տարածք մշակութային հուշարձանների ուսումնասիրության համար ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների առաքելության այցին։

«Հայաստանը և ԼՂՀ-ն բազմիցս հայտարարել են, որ թաքցնելու բան չունեն, և մենք պատրաստ ենք ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ին։ Հայաստանի առաջնահերթություններից է հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումը»,- ընդգծեց ԱԳՆ ղեկավարը։ -0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։