482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ադբեջանի ռազմատենչ հռետորությունը կարելի է որպես շանտաժ գնահատել. Հայաստանի ԱԳ նախարար
11:49
04 Հունիսի 2008

Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը որոշակի շանտաժ է, որը կարող է հսկողությունից դուրս բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, կարծում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ես չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանի ղեկավարությունն իրեն նման արտահայտություններ թույլ տալիս։ Նման ռազմատենչ հայտարարություններին պատասխանելը կնշանակի ավելի սրել իրավիճակը՝ հունիսի 6-ին երկու նախագահների կարևոր հանդիպման նախաշեմին»,- չորեքշաբթի ասաց Նալբանդյանը՝ մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ հանդիպմանը նշել էր, որ եթե Հայաստանն առանց որևէ նախապայմանի կարճ ժամանակում դուրս չբերի իր զորքը «գրավյալ» տարածքներից, ապա իրավիճակը դուրս կգա հսկողությունից։

«Մենք բանակցությունների ենք գնում՝ հակամարտությունը կարգավորելու մտադրությամբ՝ հասկանալով, որ դա բխում է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների շահերից»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նալբանդյանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անցկացումը նշանակում է քաղաքական քարոզչության դադարեցում։ Նախարարն ընդգծեց, որ հակամարտության կարգավորումն անհնար է՝ հարևան Ադրբեջանում նման ռազմատենչ քարոզչության առկայության դեպքում։

Նալբանդյանը լրագրողներին հիշեցրեց 2001 թվականի իրավիճակը, երբ Քի-Ուեսթի բանակցություններից հետո երկրները մոտ էին հակամարտության կարգավորմանը։

«Սակայն դա տեղի չունեցավ, որովհետև Ադրբեջանը հայտարարեց, որ իր հասարակությունը պատրաստ չէ հակամարտության լուծմանը»,- ասաց նախարարը։

Նա նաև լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ ադրբեջանցիների 29 տոկոսը, հարցումների համաձայն, ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծման կողմնակից է, իսկ երկրի բնակչության 82 տոկոսը բացասաբար է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը։

«Սա ինձ համար անհասկանալի թիվ է։ Չգիտեմ որևէ երկիր, նույնիսկ պատերազմական իրավիճակում գտնվող, որտեղ ռազմական եղանակով հակամարտության կարգավորուման օգտին հանդես գա բնակչության այդքան մեծ տոկոսը։ Իսկ մեղադրել այն երկրներին, որոնք պատրաստ են օգնել հակամարտության կարգավորմանը, անհեթեթ է»,- նկատեց նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: