483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ընկերությունը մտադիր է չվերթեր բացել երեք նոր ուղություններով
10:52
04 Հունիսի 2008

Ազգային ավիափոխադրող «Արմավիա»  ընկերությունը մտադիր է չվերթեր բացել երեք նոր ուղղություններով՝ Փարիզ, ԱՄՆ և Չինաստան։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիայի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռաֆայել Ավետիքյանը, Երևան-Մարսել-Երևան առաջին չվերթը կբացվի արդեն հունիսի 5-ին։ «Այժմ «Արմավիան» բանակացություններ է վարում երկու նոր՝ Երևան-Լոս Անջելես և Երևան-Ուրումչի ուղղություններով չվերթեր իրականացնելու համար»,- ասաց նա։

Նրա խոսքերով, նախօրեին «Արմավիան» սկսել է իրականացնել երկու նոր չվերթ՝ Երևան-Ռիգա-Երևան և Երևան-Դյուսելդորֆ-Երևան։ «Երևան-Ռիգա նոր երթուղին թույլ կտա «Արմավիա» ավիաընկերությանն ընդգրկել ինչպես Բալթյան երկրները, այնպես էլ ողջ Սկանդինավիան, իսկ Երևան-Դյուսելդորֆ-Երևան չվերթը հնարավորություն կընձեռի ընդգրկել Եվրոպայի քաղաքները»,- ասաց Ավետիքյանը։

Գլխավոր տնօրենի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ «Արմավիան» օրական 9-12 չվերթ է իրականացնում, այդ թվում՝ չարտերային ու հատուկ։ Ամռանը, նրա խոսքերով, չվերթերի թիվը կհասնի 14-ի։

Ավետիքյանը նշեց, որ ներկայումս «Արմավիայի» ավիապարկում կա տասը ինքնաթիռ, առաջիկայում պարկը կհամալրվի «CRJet», «Airbus 320» և «Superjet 100» տիպի նոր ինքնաթիռներով։

«Արմավիա» ընկերությունը Հայաստանի ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային փոխադրողը։ «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: