481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը հանդիպել է ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ
10:32
04 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյի և Հայաստանում ՀԲ գրասենյակի ներկայացուցիչների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից: 

«Հանդիպմանը ներկայացվել է Համաշխարհային  բանկի զեկույցը` Հայաստանում 2008-2012թթ.-ին  զարգացման  քաղաքականության տարբերակների ընտրության  վերաբերյալ»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Զեկույցի նպատակն է տնտեսական աճի  և աղքատության կրճատման ուղղությամբ  արձանագրված ուշագրավ արդյունքները  զարգացնելու Հայաստանի  ջանքերին զուգահեռ ներկայացնել Հայաստանի առջև  ծառացած մարտահրավերներին դիմագրավելու քաղաքականության հիմնական տարբերակները:

ՀԲ տարածաշրջանային տնօրենի հավաստմամբ,  ՀՀ նոր կառավարության  ծրագրի և  վերանայման գործընթացում գտնվող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետ մեկտեղ ՀԲ-ի վերոնշյալ  զեկույցը դիտվում է  նաև` որպես ՀԲ-ի և ՀՀ-ի միջև առաջիկա  չորս տարիների համագործակցության հիմք:

Զեկույցը համարելով  բանկի կողմից պատրաստված կարևոր ու մեծ  աշխատանք՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ  ներկայացվածը, ընդհանուր առմամբ, համահունչ է կառավարության ծրագրին, կան որոշակի խնդիրներ, որոնց վերաբերյալ կառավարության մոտեցումներն ամրագրելու նպատակով պահանջվում են լրացուցիչ քննարկումներ:

Վարչապետի մոտ այդ քննարկումներն անցկացնելուց և արդյունքներն ամփոփելուց հետո դրանք կներկայացվեն ՀԲ-ին:

Հանդիպմանը ներկա էին  ՀՀ նախագահի տնտեսական հարցերով  գլխավոր խորհրդականը, ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, արդարադատության, կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարներն ու ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը, ՀՀ կառավարությանն  առընթեր  հարկային պետական ծառայության  և մաքսային պետական կոմիտեի  ղեկավարները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: