482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Սիրուշոյին պատվոգիր է հանձնել
18:59
03 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատվոգիր է հանձնել Սիրուշոյին, որը «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում չորրորդ տեղն է զբաղեցրել՝ հայ երգի արվեստը արժանավայել ներկայացնելու համար։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, երեքշաբթի հանդիպելով Սիրուշոյի հետ, նախագահը մեծ հաջողություն է համարել չորրորդ տեղը, որը Հայաստանը զբաղեցրել է նման հեղինակավոր մրցույթի ժամանակ։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրուշոյին՝ տպավորիչ ելույթի, երկրի պատիվը բարձր մակարդակի վրա պահելու և Հայաստանն արժանավայել ներկայացնելու համար՝ դրանով լուրջ ներդրում ունենալով հանրապետությունը ճանաչելի դարձնելու գործում։

Իր հերթին, Սիրուշոն ասել է, որ մեծ աջակցություն է ստացել Հայաստանից և Սփյուռքից։

Երգչուհին նաև նշել է, որ Հայաստանի ներկայացրած երգը սիրվել է ոչ միայն հայերի, այլև արտասահմանցիների կողմից, և նա աշխատանքի բազմաթիվ համատեղ առաջարկներ է ստացել։

Մայիսին Սերբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ-2008» մրցույթի ժամանակ Սիրուշոն կատարեց անգլերեն լեզվով «Qele-Qele» երգը, որի երաժշտության հեղինակը Արթուր Տեր-Հովակիմյանը, իսկ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է։

Հեռախոսային քվեարկության արդյունքներով Սիրուշոն հավաքել է 230 միավոր։ Հայաստանին առավելագույն 12 միավորը տվել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Բելգիան, Չեխիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Հունաստանը, Վրաստանը։

Սիրուշոն գերազանցել է Հայաստանը ներկայացնող նախորդ երկու երգիչների Անդրեյի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, որոնք երկուսն էլ զբաղեցրել էին ութերորդ տեղը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: