480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները հարգանքի տուրք կմատուցեն մշակույթի հայտնի գործիչներին
18:16
03 Հունիսի 2008

«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը կանցկացվի Երևանում հունիսի 13-ից հուլիսի 20-ը, նախատեսված է «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագիրը», ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

Այս տարի նշվում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակը, և մենք մեր հերթին որոշել են հարգանքի տուրք մատուցել մեծանուն գրողին»,- երեշքաբթի լրագրողներին Երևանում ասաց Ստամբոլցյանը։

Այսպես, «Ոսկե ծիրանի» շրջանակներում փառատոնի հյուրերին ու մասնակցներին կներկայացվեն Սարոյանի ստեղծագործությունների  հիմքով ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Հայաստանում նկարահանված ֆիլմեր։

Ստամբոլցյանի խոսքերով, «Սարոյան-100» հատուկ ծրագրի շրջանակներում փառատոնին կցուցադրվի տարբեր ժանրերի շուրջ 10 ֆիլմ՝ կարժամետրաժ, լիամետրաժ, մուլտիպլիկացիոն, խաղարկային ֆիլմեր և նույնիսկ հեռուստասերիալներ։

Ընդ որում փառատոնի տնօրենն ավելացրեց, որ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները նաև անակնկալ են պատրաստել։

«Փառատոնին կցուցադրվի Սարոյանի միակ ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել որպես ռեժիսոր։ «Լավ գործ» անվանումով այս ֆիլմը նկարահանվել է 1942 թվականին»,- ասաց նա։

Դրանից բացի, «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կներկայացվեն իտալացի նշանավոր կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերը։

«Հանդիսատեսը կտեսնի ոչ միայն հենց վարպետի, այլև նրա մասին գործերը»,- ավելացրեց Ստամբոլցյանը։

Նրա խոսքերով «Ոսկե ծիրանը» նաև կնշի հայ անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 70-ամյակը։

Առաջին անգամ «Ոսկե ծիրանը» Երևանում անցկացվել է 2004 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայում փառատոնը համարվում է տարածաշրջանում ամենահեղիանակավորներից մեկը, որն արժանացել է համաշխարհային կինոմատոգրաֆիայի վարպետների բարձր գնահատականներին։---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։