484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը մտադիր է հունիսի 20-ին հանրահավաք կազմակերպել Ազատության հրապարակում
16:45
03 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ընդդիմությունը մտադիր է հունիսի 20-ին Երևանի Ազատության հրապարակաում հանրահավաք անցկացնել՝ նվիրված Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի հետ կապված՝ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի իրականացման գործընթացին, ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող «Համազգային շարժման կենտրոնի» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

«Հաշվի առնելով իշխանությունների կողմից բանաձևի դրույթների անտեսումը, ինչպես նաև այդ դրույթների կատարման ժամկետի լրանալը, Համազգային շարժումը որոշել է հանրահավաք կազմակերպել, որի ժամանակ ընդհանրացվելու է ԵԽԽՎ պահանջների կատարման գործընթացը և քննարկվելու են ժողովրդավարական ազատությունների վերականգնմանն ուղղված գործողությունները»,-ասվում է Կենտրոնի հայտարարությունում, որը երեքշաբթի Զուրաբյանն ընթերցեց լրագրողների համար։

ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների:

Նրա խոսքով, բանաձևի ընդունման պահից «Հայաստանի իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն ձեռնարկել այն կատարելու համար, այլև ուժեղացրել են ճնշումն ընդդիմության վրա»։

«Մինչ օրս չի անցկացվում մարտի 1-ի իրադարձությունների արդար և վստահություն ներշնչող հետաքննություն։ Հետաքննություն անցկացնող մարմինները գրեթե ամբողջությամբ գտնվում են իշխանությունների հսկողության տակ»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ ընդդիմությունը համագործակցություն է ակնկալում իշխանություններից և հուսով է, որ հանրահավաք անցկացնելու թույլտվություն կստանա, քանի որ նույնիսկ հակառակ դեպքում «հայ ժողովուրդը պետք է վերականգնի հանրահավաքներ անցկացնելու իր իրավունքը»։ Զուրաբյանն ավելացրեց, որ հանրահավաքին մասնակցելու է նաև Տեր-Պետրոսյանը։

«Եթե իշխանությունները ցանկանում են, որպեսզի բոլոր գործընթացները կատարվեն օրենքի շրջանակներում, նրանք պետք է համագործակցության գնան։ Դա շահավետ կլինի թե իշխանությունների, թե ընդդիմության և թե հայ ժողովրդի համար»,- ասաց Զուրաբյանը։

Նա ավելացրեց, որ հանրահավաքի նպատակն է ընդհանրացնել և ամփոփել երկրում կատարվող ներքաղաքական գործընթացները, ինչպես նաև ընդդիմության ռազմավարություն մշակել, իսկ հանրահավաքը տեղի կունենա ամեն դեպքում՝ անգամ քաղաքապետարանի թույլտվության բացակայության դեպքում։

«Եթե իշխանությունները կատարեն բանաձևի պահանջները, մենք միայն կողջունենք դա։ Նման զարգացումը մեզ թույլ կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Զուրաբյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: