487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ընդդիմադիր գործիչը ձևական է համարում իշխանությունների երկխոսության կոչերը
16:35
03 Հունիսի 2008

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանին աջակցող «Համազգային շարժման կենտրոնի» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը ձևական է համարում ընդդիմությանը հասցեագրված իշխանության երկխոսության կոչերը։

«Առաջին նման կոչը Սերժ Սարգսյանի շուրթերից հնչեց փետրվարի 26-ին, բայց դրանք միայն խոսքեր էին։ Իրականում անհրաժեշտ էր լիազոր ներկայացուցիչ նշանակել, ում հետ մենք կկարողանայինք քննարկել կոնկրետ հարցեր ու առաջարկություններ»,- երեքշաբթի իմամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքերով, այն ժամանակ այդ հարցը հնարավոր կլիներ ավելի արագ ու հեշտ լուծել, քանի որ դեռ չէր առաջացել մարտի 1-ի խնդիրը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը մարդ, վիրավորվել 265-ը, ավելի քան հարյուր մարդ կալանավորվել է։

«Կարծում եմ՝ մենք շատ հարցեր կարող էինք քննարկել իշխանությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնել մեր դիրքորոշումները և դիտարկել նրանց առաջարկները»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար ընդդիմությունն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնել։ Այս համատեքստում Զուրաբյանը Հայաստանի նախագահին առընթեր Հասարակական խորհրդի ստեղծումը դիտարկում է որպես իշխանությունների կողմից հակընդդեմ առաջարկ։

Թող այս առաջարկով իշխանությունները նստեն բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ ենք քննարկել նման հնարավորությունը»,- ասաց Զուրաբյանը։

Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես հրաժարվել է մասնակցել պալատի աշխատանքներին հարցին Զուրաբյանը հայտնեց, որ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ով համակարգում է Խորհրդի ձևավորման հարցերը, հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի առաջին նախագահին առաջարկել է ղեկավարել Հասարակական խորհուրդը։

«Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ ընդդիմությունը պատրաստ  է քննարկել ցանկացած առաջարկություն՝ պաշտոնական առաջարկի առկայության դեպքում։ Սակայն նման առաջարկ չի եղել, նշանակում է, չէր կարող լինել նաև պաշտոնական մերժում»,- ասաց Զուրաբյանը՝ միաժամանակ նշելով, որ ընդդիմությունը երկխոսության կգնա միայն մարտի 1-ին անհիմն կալանավորված անձանց ազատ արձակելուց հետո։

Հայաստանի Հասարակական խորհրդի իրավասությունների մեջ են մտնելու բոլոր պետական կարևորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների,  ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։ Խրոհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ։

Հայաստանի խորհրդարանում առաջիկայում Հասարակական խորհուրդը ձևավորելու աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում կընդգրկվեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին նախագահական ընտրություններին մասնակցած երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ, մշակույթի, գիտության, սպորտի ներկայացուցիչներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։