480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ութ էլեկտրաքարշ կստանա Ռուսաստանից. տրանսպորտի նախարար
15:50
03 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ութ էլեկտրաքարշ կստանա Ռուսաստանից, որոնք կօգտագործվեն ուղևորափոխադրումների համար, հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

«Էլեկտրաքարշերը կտեղափոխվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից՝ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման պայմանագրի ներդրումային պարտավորությունների շրջանակներում»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ ՌԵ ընկերության դուստր ընկերությունը՝ «Հարավ-կովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն 2008 թվականի հունիսի 1-ից բալանսում ընդունել է նախկինում «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող շարժակազմը, և նշված տարեթվից բոլոր երկաթուղային փոխադրումները Հայաստանում իրականացվում է ՀԿԵ-ի միջոցով։

Հարավ-կովկասյան երկաթուղիները «Ռուսական երկաթուղիների» հարյուր տոկոսանոց ակտիվն է, որը ստեղծվել է հատուկ Հայկական երկաթուղիները կառավարելու համար։

Հայաստանի երկաթուղիների 1125կմ.-ից  805 կմ.-ը ՀԵ-ի ենթակայության մեջ է գտնվում։ Ընկերությունը 2001թ.-ից կայուն եկամուտ է բերում։ 2007թ. ՀԵ-ն տեղափոխել է 3 մլն. տոննա բեռ, 2006թ. 2,7 մլն.-ի դիմաց։

2008թվականի հունվարի 16-ն  ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։