482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
«ԱրմենՏելն» ու Microsoft-ը Հայաստանում կսկսեն «Կրթություն առանց սահմանների» նախագիծը
15:10
03 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ)  հեռահաղորդակցական ընկերությունը և Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը կսկսեն «Կրթություն առանց սահմանների» նախագիծը, որը նախատեսում է դպրոցներում հեռահար ուսուցման և արագ ինտերնետի համակարգի ներդրումը։

Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը, նախագիծը կրելու է փորձնական բնույթ և ընդգրկելու է, ընդհանուր առմամբ, 60 դպրոց։

Միաժամանակ նա նշեց, որ համաձայն ծրագրերի՝ տասը դպրոցներում համակարգը ներդրվելու է մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ մնացած դպրոցները կմիանան համակարգին մինչև 2009 թ. վերջ։ «Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, մենք պատրաստ ենք քննարկել այլ կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունը՝ համակարգի ընդլայնման և նախաձեռնության առաջխաղացման համար աջակցության հնարավորության նպատակով», - ասաց Վելիչկովը։

Նա նշեց, որ Բուլղարիայում կիրառվել է նման փորձ, որտեղ 2,5 տարվա ընթացքում, Եվրամիության աջակցությամբ, հեռահար կրթության համակարգը ներդրվել է 3,6 հազար դպրոցներում։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը աշխարհում 124-րդ տեղում է՝ դպրոցականների ինտերնետից օգտվելու հնարավորության գնահատմամբ՝ հույս հայտնելով, որ նախագծի իրականացումը թույլ կտա բարելավել այդ ցուցանիշը։

«Դպրոցների միջև հեռահար կրթության ցանցի ստեղծումը նպատակաուղղված է կրթության, աշակերտների շրջանում համակարգչային գրագիտության մակարդակի, հասակակիցների շրջանում կապերի հաստատման բարձրացմանը», - ասաց Վելիչկովը։

Միաժամանակ, նրա խոսքերով, ընկերության կողմից տրամադրվող Hi-Line ինտերնետը հարյուր անգամ արագ է Dial-up կապից և կտրամադրվի ֆիքսված կապի գծերի հիման վրա՝ ապահովելով ինտերնետ անսահմանափակ օգտագործում։

Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն իր հերթին նշեց, որ ընկերությունն արդեն իրականացրել է նմանատիպ նախագիծ Սյունիքի վեց դպրոցներում և Երևանի ֆիզիկամաթեմատիկական մեկ դպրոցում։

«Մենք համագործկցության երկարամյա փորձի հույս ունենք, քանի որ նման ցանցերի ստեղծումն անհնար է օգտագործել առանց հեռահաղորդակցության, իսկ Microsoft-ը մոտակա հինգ տարվա ընթացքում նմանատիպ ծրագրի իրականացման պլաններ ունի», - ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքերով, Ինտերնետից օգտվելու ծառայությունները մեկ տարվա ընթացքում կտրամադրվեն անվճար հիմունքներով, որից հետո դպրոցները պետք է ինքնուրույն լուծեն վճարի խնդիրը։

«Անսահմանափակ արագ ինտերնետի (Hi Line) արժեքը մեկ ամսում կազմում է շուրջ 12 հազ. դրամ, չեմ կարծում, որ դա շատ մեծ գումար է, որ չկարողանան ապահովել դպրոցները», - կարծում է Բարսեղյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ծառայությունից կարող են օգտվել թվային կայաններին միացած դպրոցները։

Ծրագրի իրականացմանն աջակցում է նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է  ֆիքսված (շուրջ 640 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 450 հազար բաժանորդ) ծառայություններ։

2007 թ. հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ՀՀ կառավարության և Microsoft կորպորացիայի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն Microsoft-ը Հայաստանում կիրականացնի մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: