481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ճգնաժամերը Հայաստանում առաջանում են ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու մշակույթի բացակայության պատճառով. փորձագետ
14:22
03 Հունիսի 2008

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամերի հիմնական պատճառը ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու՝ քաղաքական ուժերի և հասարակության անկարողությունն է, կարծում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ մասնագետ Մանվել Սարգսյանը։

«Անկախ, ժողովրդավարական պետության հռչակումը նշանակում է, որ պետական իշխանության ձևավորման մենաշնորհը պատկանում է ժողովրդին, սակայն Հայաստանում արմատացել է մարդկանց առանձին խմբի միջոցով ոչ լեգիտիմ իշխանություն ձևավորելու ավանդույթը», - ասաց նա երեքշաբթի՝ 1918 թ. մայիսի 28-ին հայկական պետականության վերականգնման 90-ամյակին նվիրված կլոր սեղանի ընթացքում։

Սարգսյանի խոսքերով, դա ելնում է նրանից, որ Հայաստանի բնակչությունը չգիտի իր սահմանադրական իրավունքները և պատշաճ ուշադրություն չի դարձնում իրավական գիտակցության զարգացմանը։

«Եթե բնակչությունը իրեն դրսևորի Սահմանադրության նորմերին համապատասխան և չխախտի դրանք, ապա իշխանությունները չեն կարող խաբել նրան, հակառակ դեպքում մենք յուրաքանչյուր քայլափոխի կբախվենք նման իրողությունների», - ասաց փորձագետը։

Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում անհրաժեշտ է փոխել «կեղծված ընտրությունների և դրանց հետևող հետընտրական գործընթացների ավանդույթները, հակառակ դեպքում երկիրը մշտապես կհայտնվի ճգնաժամերի մեջ, որոնք տարեցտարի էլ ավելի են լրջանում»։

Նախագահական ընտրությունները, որոնց ժամանակ հաղթանակ տարավ ՀՀ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը, անցկացվել են Հայաստանում՝ փետրվարի 19-ին։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ, ավելի քան 100 մարդ ձերբակալվել է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: