486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչական դատարանը կարճել է գործը ԱԱԾ նախկին ղեկավարի դեմ
14:04
03 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչական դատարանը երեքշաբթի որոշում է կայացրել կարճել հանրապետության Ոստիկանության հայցի  վարույթն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, ընդդիմադիր գործիչ Դավիթ Շահնազարյանի։

Ինչպես նիստի ժամանակ ասաց Վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը, նման որոշման համար հիմք է ծառայել այն, որ Ոստիկանությունը ետ է վերցրել իր հայցը։

Երևանի ոստիկանության հայցում նշվում է, որ մայիսի 22-ին ժամը 18.00-ին ԱԱԾ նախկին ղեկավարը Երևանի կենտրոնում հանդես է եկել չարտոնագրված հանրահավաքներին ու երթերին մասնակցելու կոչերով։ Հայցադիմումը պահանջում էր Շահնազարյանից՝ վարչական տուգանք վճարել 50 հազար դրամի չափով (մոտ 160 ԱՄՆ դոլար)։

Դավիթ Շահնազարյանն իր հերթին, դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, կարծիք հայտնեց, որ Ոստիկանության կողմից հայցը ետ վերցնելը իշխանության փորձն է՝ տպավորություն ստեղծել, թե իրենք դադարեցնում են ճնշումները ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների նկատմամբ։

Նա հայտարարեց, որ նման կոչեր ինքը չի արել՝ «ոստիկանության աշխատակիցների վկայությունները սուտ» որակելով, որոնց վրա հիմնվել էր նման հայտարարությունը։ «Վաղ թե ուշ այդ մարդիկ կկանգնեն դատարանի առաջ՝ սուտ վկայություն տալու համար»,- ասաց նա։

Շահնարազարյանը կարծում է, որ իր դեմ ներկայացված հայցը «քաղաքական պատվեր» է իր քաղաքական հայացքների համար։ Նա նշեց, որ իր փաստաբանին հանձնարարել է հակընդդեմ հայց պատրաստել Ոստիկանության դեմ՝ փաստաբանի ծառայությունները և այլ ծախսերը փոխհատուցելու պահանջով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: