481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ռուսաստանը մտադիր են զարգացնել գործընկերային հարաբերությունները. ՀՀ արտգործնախարար
10:57
03 Հունիսի 2008

Հայաստանը և Ռուսաստանը մտադիր են զարգացնել և ընդլայնել գործընկերային հարաբերությունները, երկուշաբթի հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջերս կայացած իմ հանդիպումը առիթ տվեց վերահաստատել մեր երկրների միջև տարբեր բնագավառներում գործընկերային հարաբերությունների առավել զարգացման և ընդլայնման երկկողմ ձգտումը», - ասել է Նալբանդյանը՝ մեկնաբանելով իր ռուս գործընկերոջ հետ անցյալ ուրբաթ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները։

Նա նշել է, որ Լավրովի հետ զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, միջազգային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

Մոսկվա կայացած այցի շրջանակներում կայացել է նաև Նալբանդյանի հանդիպումը ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկու հետ, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ զարգացման հեռանկարները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ Նալբանդյանի զրույցի ընթացքում քննարկվել են կազմակերպության առջև կանգնած խնդիրները, ինչպես նաև անդամ-երկրների միջև արտաքին քաղաքականության և անվտանգության բնագավառում դիրքորոշումների համակարգման հարցերը։

ՀՀ արտգործնախարարը այցելել է նաև Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, որի շրջանավարտն է։

ՀՀ արտաքին քաղաքականության մասին զեկույցով նախարարը հանդես է եկել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության առջև։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: