484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մայրերն սկսել են կրծքով ավելի քիչ կերակրել երեխաներին
19:54
02 Հունիսի 2008
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայրերն սկսել են կրծքով ավելի քիչ կերակրել նորածիններին, ինչը ցույց են տալիս վերջին ուսումնասիրությունները։ «2005թ. տվյալներով մայրերի միայն 33 տոկոսն է իրենց նորածիններին կրծքով կերակրել այն դեպքում, երբ 2000թ. այդ ցուցանիշը հասնում էր 45 տոկոսի»,- երկուշաբթի տեղեկացրեց Հայաստանում UNIСEF-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ։ Միաժամանակ, նա նշեց, որ այս ցուցանիշը այնքան էլ վատը չէ Հայաստանի համար, սակայն անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը բարելավելու համար։ Յեթը հաղորդեց, որ այս կապակցությամբ UNICEF-ը համագործակցում է Հայաստանի ծննդատների և պոլիկլինիկաների հետ՝ կրծքով կերակրելու ծրագրին աջակցելու և խրախուսելու նպատակով։ «Այսօր տարբեր գործոնների ազդեցության ներքո շատ քիչ մայրեր են մինչև 6 ամսեկան իրենց երեխաներին կրծքով կերակրում, այդ իսկ պատճառով հարկավոր է աշխատանքներ տանել այդ ոլորտում բոլոր համապատասխան կառույցների հետ՝ կրծքով կերակրելու հետ կապված իրավիճակը բարելավելու նպատակով»,- ասաց Յեթը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը, մյուս երկրների թվում, ընդունել է մինչև 6 ամսեկան երեխաներին պարտադիր կրծքով կերակրելու չափորոշիչը։ «Մենք հույս ունենք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մենք կկարողանանք բավական բարելավել և բարձրացնել Հայաստանում կրծքով կերակրելու ցուցանիշը»,- ասաց Յեթը։ 2008թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ծնվել է 9 հազար 478 երեխա, որը 2,9 տոկոսով բարձր է 2007թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշից։ Ընդ որում, հաշվետու ժամանակաշրջանում 1 հազ. թվով բնակչության ծնելիության ցուցանիշը հասել է 11,8 պրոմիլի՝ 2007թ. հունվար-մարտ ամիսների համեմատ ավելանալով 0,2 պրոմիլային կետով։--0—
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: